Ողբերգական ավտովթար` «Եռաբլուր» զինվորական պանթեոնի դիմաց. կա 1 զոհ, 4 վիրավոր
SOCIETYԱյսօր՝ հունվարի 30-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSYAN.com-ը:
Ժամը 20:30-ի սահմաններում, Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի կամարի դիմաց, ճանապարհը մերկասառույցից չմշակելու հետևանքով ճակատ-ճակատի բախվել են Toyota Camry և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհն ամբողջովին սառած է և վթարից միայն 20 րոպե անց աղ ցանող բրիգադը ժամանեց ու սկսեցին ճանապարհը աղ ու ավազով մշակել:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



