Ողբերգական ավտովթար` «Եռաբլուր» զինվորական պանթեոնի դիմաց. կա 1 զոհ, 4 վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունվարի 30-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSYAN.com-ը:
Ժամը 20:30-ի սահմաններում, Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի կամարի դիմաց, ճանապարհը մերկասառույցից չմշակելու հետևանքով ճակատ-ճակատի բախվել են Toyota Camry և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհն ամբողջովին սառած է և վթարից միայն 20 րոպե անց աղ ցանող բրիգադը ժամանեց ու սկսեցին ճանապարհը աղ ու ավազով մշակել:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



