Հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող. հարուցվել է քրեական գործ
SOCIETYԶինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Վարդան Արթուրի Վարդանյանի սպանության դեպքի առթիվ։
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Վարդան Արթուրի Վարդանյանը:
Առաջին կայազորային քննչական բաժնում ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
1
Statement by Archbishop Bagrat Galstanyan
2
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
3
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
4
Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia
5
Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89



