Հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող. հարուցվել է քրեական գործ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԶինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Վարդան Արթուրի Վարդանյանի սպանության դեպքի առթիվ։
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Վարդան Արթուրի Վարդանյանը:
Առաջին կայազորային քննչական բաժնում ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



