Ոստիկանները Մոսկվայից Երևան են տեղափոխել թմրամիջոցների իրացման մեջ մեղադրվողի
INTERNATIONAL NEWSՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով դեկտեմբերի 11-ին, ժամը 20.30-ին Հայսատան է տեղափոխվել 1988 թ. ծնված Տիրան Հ.-ն, որը 2015թ. մարտի 4-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 3-րդ մասի 2-րդ կետի և 215 հոդվածի (մաքսանենգությունը) 2-րդ մասի հատկանիշներով:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, Տիրան Հ.-ն փոխանցվել է Մալաթիայի բաժնի աշխատակիցներին: Խափանման միջոց է ընտրվել կալանքը:
1
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



