Ոստիկանները Մոսկվայից Երևան են տեղափոխել թմրամիջոցների իրացման մեջ մեղադրվողի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով դեկտեմբերի 11-ին, ժամը 20.30-ին Հայսատան է տեղափոխվել 1988 թ. ծնված Տիրան Հ.-ն, որը 2015թ. մարտի 4-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 3-րդ մասի 2-րդ կետի և 215 հոդվածի (մաքսանենգությունը) 2-րդ մասի հատկանիշներով:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, Տիրան Հ.-ն փոխանցվել է Մալաթիայի բաժնի աշխատակիցներին: Խափանման միջոց է ընտրվել կալանքը:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



