«Ոչ մի ՀԱՅ. սա արդեն Ադրբեջանն է». ամերիկացի լրագրողը քննադատել է ադրբեջանցի զինծառայողների՝ Արցախում արած լուսանկարը
SOCIETYՀամացանցում տարածվել է լուսանկար, որն արել են ադրբեջանցի զինվորները՝ Լեռնային Ղարաբաղում: Դրանում երևում է, որ նրանք գրառում են կատարել Արցախի` իրենց վերահսկողության տակ անցած բնակավայրերից մեկի պատի վրա: Լատինատառ գրառումն ասում է. «Ոչ մի ՀԱՅ. սա արդեն Ադրբեջանն է»: Միևնույն ժամանակ, «հայ» բառը գրված է տառասխալներով և ջնջված է:
Այս առնչությամբ իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելը, որն Արցախյան պատերազմի ժամանակ առաջիններից մեկ է հայտնել Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկանների ներգրավման մասին:
«Կարծում եմ ՝ Ղարաբաղում գտնվող ադրբեջանցի զինվորները սա փորձել են գրել անգլերեն՝ համոզվելու համար, որ աշխարհը հասկացել է, թե որքանով է նրանց համար ընդունելի համակեցության գաղափարը»,- գրել է նա:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



