«Ոչ մի ՀԱՅ. սա արդեն Ադրբեջանն է». ամերիկացի լրագրողը քննադատել է ադրբեջանցի զինծառայողների՝ Արցախում արած լուսանկարը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀամացանցում տարածվել է լուսանկար, որն արել են ադրբեջանցի զինվորները՝ Լեռնային Ղարաբաղում: Դրանում երևում է, որ նրանք գրառում են կատարել Արցախի` իրենց վերահսկողության տակ անցած բնակավայրերից մեկի պատի վրա: Լատինատառ գրառումն ասում է. «Ոչ մի ՀԱՅ. սա արդեն Ադրբեջանն է»: Միևնույն ժամանակ, «հայ» բառը գրված է տառասխալներով և ջնջված է:
Այս առնչությամբ իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելը, որն Արցախյան պատերազմի ժամանակ առաջիններից մեկ է հայտնել Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկանների ներգրավման մասին:
«Կարծում եմ ՝ Ղարաբաղում գտնվող ադրբեջանցի զինվորները սա փորձել են գրել անգլերեն՝ համոզվելու համար, որ աշխարհը հասկացել է, թե որքանով է նրանց համար ընդունելի համակեցության գաղափարը»,- գրել է նա:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



