Կենսաբանը քննադատել է իմունային անձնագրերի գաղափարը
SOCIETYՋորջ Մեյսոնի համալսարանի համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր Անչա Բարանովան գտնում է, որ COVID-19-ի տարածումը կանխարգելելու տեսանկյունից, պատվաստման անձնագրերի ներմուծումն անիմաստ է: Նյութը վերցրել ենք gazeta.ru կայքից:
-Պատվաստված անձը կարող է հանդիսանալ COVID-19-ի կրող: Իհարկե, ոչ բոլորը, սակայն պատվաստումը երաշխիք չէ: Պատվաստված անձը կարող է վիրուսով վարակվել, թեթև կամ ասիմպտոմ ձևով հիվանդանալ, բայց միևնույն ժամանակ նա կվարակի ուրիշներին, - նշել է Բարանովան:
Նա հավելել է, որ կան մարդիկ, ում մոտ պատվաստումը վարակի նկատմամբ կայուն իմունիտետ չի ձևավորում:
-Ի՞նչ իմաստ ունի պատվաստման անձնագիրը: Ախր սա պարզապես նշում (галочка) է, և ոչ՝ պաշտպանվածության վկայական, - պարզաբանել է պրոֆեսորը:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
4
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia
5
Converse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia



