Կենսաբանը քննադատել է իմունային անձնագրերի գաղափարը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՋորջ Մեյսոնի համալսարանի համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր Անչա Բարանովան գտնում է, որ COVID-19-ի տարածումը կանխարգելելու տեսանկյունից, պատվաստման անձնագրերի ներմուծումն անիմաստ է: Նյութը վերցրել ենք gazeta.ru կայքից:
-Պատվաստված անձը կարող է հանդիսանալ COVID-19-ի կրող: Իհարկե, ոչ բոլորը, սակայն պատվաստումը երաշխիք չէ: Պատվաստված անձը կարող է վիրուսով վարակվել, թեթև կամ ասիմպտոմ ձևով հիվանդանալ, բայց միևնույն ժամանակ նա կվարակի ուրիշներին, - նշել է Բարանովան:
Նա հավելել է, որ կան մարդիկ, ում մոտ պատվաստումը վարակի նկատմամբ կայուն իմունիտետ չի ձևավորում:
-Ի՞նչ իմաստ ունի պատվաստման անձնագիրը: Ախր սա պարզապես նշում (галочка) է, և ոչ՝ պաշտպանվածության վկայական, - պարզաբանել է պրոֆեսորը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



