Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 56-ի
INTERNATIONAL NEWSԻնդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 56-ի տուժել է 826 մարդ, հաղորդում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր 46 զոհի և 637 վիրավորի մասին:
Արևմտյան Սուլավեսի նահանգի ղեկավարությունը երկրաշարժից հետո արտակարգ դրություն է հայտարարել, որը նախատեսվում է դադարեցնել առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում:
Աղետի հետևանքները վերացնելու համար ավելի քան 284 հազար դոլար է հատկացվել նահանգային իշխանության կողմից, ինչպես նաև՝ վրաններ, ծածկողներ, դիմակներ ու առաջին անհրաժեշտության այլ պարագաներ:
Աղետալի երկրաշարժը գրանցվել էր հունվարի 15-ին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



