Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 56-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 56-ի տուժել է 826 մարդ, հաղորդում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր 46 զոհի և 637 վիրավորի մասին:
Արևմտյան Սուլավեսի նահանգի ղեկավարությունը երկրաշարժից հետո արտակարգ դրություն է հայտարարել, որը նախատեսվում է դադարեցնել առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում:
Աղետի հետևանքները վերացնելու համար ավելի քան 284 հազար դոլար է հատկացվել նահանգային իշխանության կողմից, ինչպես նաև՝ վրաններ, ծածկողներ, դիմակներ ու առաջին անհրաժեշտության այլ պարագաներ:
Աղետալի երկրաշարժը գրանցվել էր հունվարի 15-ին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



