Yerevan, 07.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պայթող եգիպտացորեն. ո՞վ է հայտնագործել պոպկորնը և ինչպես․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պոպկորնը ( ադիբուդի, բովհատ, բոված կորեկ) եգիպտացորենի հատիկներից պատրաստվող ուտելիք է։ Ներկայումս պոպկորնը դարձել է անփոխարինելի ատրիբուտ հատկապես կինոթատրոններ այցելելիս: Այն շատ տարածված է, քանի որ, հավանաբար, չկա այնպիսի մարդ, որը չի փորձել այն: Պոպկորնի տեսակները բազմաթիվ են՝ քաղցր, աղի, պանրային, կարամելային և այլն: Այնուամենայնիվ, որտեղի՞ց է հայտնվել նման անսովոր սնունդը: Ո՞վ է հայտնագործել ադիբուդին: Պոպկորնի պատմությունը սկսվել է շատ վաղուց. հին հնդկացիներն են հորինել այն: Նրանք կարողացել են գտնել եգիպտացորենի այնպիսի հատուկ տեսակ, որը տաքացնելիս պայթում է: Այս իմաստն էլ հենց թաքնված է պոպկորն անվան տակ, քանի որ անգլերենից «պոպկորն» բառը թարգմանվում է որպես «պայթող եգիպտացորեն»: Եգիպտացորենի պայթելու գործընթացը հեշտությամբ է բացատրվում:

Բանն այն է, որ հատիկները պարունակում են օսլայով ջրի կաթիլներ, ջերմաստիճանը բարձրանալիս ջուրը գոլորշիանում է և պատռում հատիկի արտաքին թաղանթը, իսկ օսլան, համապատասխանաբար, բացվում և մի քանի անգամ ընդարձակվում է: Հնդկացիները պոպկորն պատրաստել են տարբեր ձևերով: Հնում ադիբուդի պատրաստում էին մետաղե ամրակներով և երկար կողային բռնակով կավե ափսեներով, որոնք լինում էին տարբեր ձևերի, օրինակ՝ կատվի կամ այլ կենդանու տեսքով: Նրանք եգիպտացորենը, ինչպես և հիմա, տաքացրել են յուղի միջոցով: Օրինակ` եգիպտացորենի մի գլուխը դրել են տաք յուղի մեջ և սպասել, մինչև բոլոր հատիկները բացվեն, նման կերպ ստացվել է փունջի նման մի բան, որով կանայք զարդարել են մազերը ու նաև կերել ստացված պոպկորնը: Մեքսիկայի հնագույն դամբարաններից մեկում գտել են եգիպտացորենի թագուհու արձանիկ ադիբուդիի նման գլխարկով: Եգիպտացորենը նաև «պայթեցնում» էին հենց տեղում` ծակում էին, վրան ձեթ քսում և դնում կրակի կողքի ավազին` պարբերաբար պտտելով:

Առաջին եվրոպացին, որը իմացել է այդ էկզոտիկ ուտեստի մասին, եղել է Էռնան Կորտեսը, որը 1519 թվականին իր ջոկատով հայտնվել է Մեքսիկայում: Պոպկորնի կոմերցիոն պատմությունը սկսվել է 1880 թվականին, երբ նրա մասին առաջին նշումներն են հայտնվել ԱՄՆ-ի գյուղատնտեսական փաստաթղթերում: 1885 թվականին Չարլի Կրիտորզը ստեղծել է ադիբուդիի առաջին մեքենան, որը հենց սկզբից կոչվել է «պոպպեր»: Այդ սարքը սկսել են տեղադրել հատկապես կինոթատրոնների մոտ: Իսկ Չարլի Կրիտորզը տեղաշարժման համար շատ հարմարավետ սարք ստեղծեց, որը կարելի է տարբեր վայրերում դնել և հեշտությամբ տեղաշարժել: Ժամանակակից «պոպպերները» իրենց սկզբնական տարբերակից գրեթե չեն տարբերվում: Տնային «պոպպերները» առաջին անգամ ստեղծվել են 1925 թվականին:

1945 թվականին Պերսի Սփենսերը նկատել է, որ հում եգիպտացորենը միկրոալիքային ճառագայթների ներքո «պայթում» է: Այս հայտնագործությունը ստիպել է փորձարկումներ կատարել այլ մթերքների հետ, և վերջ ի վերջո տեղի է ունեցել միկրոալիքային վառարանի հայտնագործումը: Սկսած 1890 թվականից մինչև Մեծ դեպրեսիան պոպկորնը ամերիկացիների համար դարձել է ազգային ուտեստ, քանի որ դա միակ համեղ ուտելիքն էր, որը կարող էին իրենց թույլ տալ աղքատ ընտանիքները:1950 թվականին եկել է հեռուստացույցի դարաշրջանը, կինոթատրոնների հաճախելիությունն ընկել է, և պոպկորնի համար սև օրեր են սկսվել: Բայց ոչ երկար ժամանակով: Ամերիկացիները սկսել են պոպկորն ուտել տանը` հեռուստացույցի դիմաց: Եվ ինչու միայն ամերիկացիները: Այս «ուտեստը» հիմա շատ հարգի է աշխարհի գրեթե բոլոր երկրներում:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46