Ականի պայթյունից Մարտակերտում բնակիչ է զոհվել
SOCIETYՄարտակերտ քաղաքի վարչական տարածքի՝ «Մարտակերտի բաղեր» կոչվող տեղամասում, 2021 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, նախնական տվյալներով՝ ականի վրա պայթել է Մարտակերտ քաղաքի բնակիչ՝ Մ. Մ.-ն: Այս մասին տեղեկացնում են Արցախի քննչական կոմիտեից՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել էքսկավատորով հողային աշխատանքներ իրականացնելու ընթացքում:
«Ականի պայթյունից մարմնի տարբեր աստիճանի այրվածքներ ստանալու հետևանքով, քաղաքացին տեղում մահացել է: Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր»,-նշված է հաղորդագրության մեջ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



