Ականի պայթյունից Մարտակերտում բնակիչ է զոհվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտակերտ քաղաքի վարչական տարածքի՝ «Մարտակերտի բաղեր» կոչվող տեղամասում, 2021 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, նախնական տվյալներով՝ ականի վրա պայթել է Մարտակերտ քաղաքի բնակիչ՝ Մ. Մ.-ն: Այս մասին տեղեկացնում են Արցախի քննչական կոմիտեից՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել էքսկավատորով հողային աշխատանքներ իրականացնելու ընթացքում:
«Ականի պայթյունից մարմնի տարբեր աստիճանի այրվածքներ ստանալու հետևանքով, քաղաքացին տեղում մահացել է: Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր»,-նշված է հաղորդագրության մեջ:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



