Արոնյանը երկրորդ ռաունդում ևս պարտվեց ադրբեջանցուն․ գրավեց երկրորդ տեղը
SPORTՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը (2778) երկրորդ տեղը գրավեց արագ շախմատի Airthings Masters օնլայն մրցաշարում:
Եզրափակիչի երկրորդ ռաունդում ևս հայ գրոսմայստերը պարտվեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին (2758): Առաջին և երրորդ պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի, իսկ երկրորդում հաղթեց Ռաջաբովը:
Երկրորդ տեղ գրավելու համար Լևոն Արոնյանը կստանա 40 հազար դոլար պարգևավճար: Փլեյ-օֆֆի նախորդ 2 տուրերում Արոնյանը պայքարից դուրս էր թողել ամերիկացի Հիկարու Նակամուրային ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին:
Հիշեցնենք, որ Airthings Masters-ը Champions Chess Tour մրցաշարի երկրորդ փուլն է: Հաղթողը կստանա 60 հազար ԱՄՆ դոլար պարգևավճար և սեպտեմբերին տեղի ունենալիք Grand Final-ի ուղեգիր:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



