Արոնյանը երկրորդ ռաունդում ևս պարտվեց ադրբեջանցուն․ գրավեց երկրորդ տեղը
ՍՊՈՐՏՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը (2778) երկրորդ տեղը գրավեց արագ շախմատի Airthings Masters օնլայն մրցաշարում:
Եզրափակիչի երկրորդ ռաունդում ևս հայ գրոսմայստերը պարտվեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին (2758): Առաջին և երրորդ պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի, իսկ երկրորդում հաղթեց Ռաջաբովը:
Երկրորդ տեղ գրավելու համար Լևոն Արոնյանը կստանա 40 հազար դոլար պարգևավճար: Փլեյ-օֆֆի նախորդ 2 տուրերում Արոնյանը պայքարից դուրս էր թողել ամերիկացի Հիկարու Նակամուրային ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին:
Հիշեցնենք, որ Airthings Masters-ը Champions Chess Tour մրցաշարի երկրորդ փուլն է: Հաղթողը կստանա 60 հազար ԱՄՆ դոլար պարգևավճար և սեպտեմբերին տեղի ունենալիք Grand Final-ի ուղեգիր:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



