Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Ե՞րբ և ինչպե՞ս է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանների ճշգրտում. մանրամասներ՝ ականատեսից

SOCIETY

Past.am

Իրադարձությունները տեղի են ունեցել 1984թ. Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ Դովեղ գյուղում: Իսկ նախապատմությունը հետևալն է՝գյուղի տարեցները պատմում էին, որ 1927թ., երբ տեղի է ունեցել Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների միջև սահմանագծում, իրենք Մոսկվայից, Ադրբեջանից և Թբիլիսիից եկած «զեմլամերների» հետ  մասնակցել են այդ գործընթացին, սահմանային բոլոր կետերը շատ լավ հիշում են և այդ կետերում փայտածուխ են թաղել: Այնուհետև թուրքերը, օգտվելով այն ժամանակվա շրջանի ղեկավարության թողտվությունից, կարողացել են Դովեղի տարածքներից անօրինական ձևով օգտագործել շուրջ 1850 հեկտար հող: Դովեղցիները անընդհատ դիմել են պատկան մարմինների, նույնիսկ պատվիրակություն են ուղարկել Մոսկվա, և արդյունքում 1969թ. ընդունվել է ԽՍՀՄ կառավարության  որոշում «հայ-ադրբեջանական սահմաննների ճշգրտման վերաբերյալ», սակայն այն այդպես էլ մնացել էր թղթի վրա: Դրանից հետո էլ դովեղցիները անընդհատ պայքարել են հողերը հետ բերելու համար, սակայն ոչինչ չի ստացվել: Եվ ահա, 1984թ. մայիսին Նոյեմբերյանի կոմկուսի շրջկոմից  զանգահարեցին և ասացին, որ հաջորդ օրը պլենումից առաջ ինձ և սովխոզի տնօրենին ընդունելու է շրջկոմի առաջին քարտուղար Սայադ Պետրոսյանը: Այն ժամանակ ես Դովեղի կուսակցական կազմակերպության քարտուղարն էի: Նա մեզ անմիջապես ընդունեց և նրբորեն հասկացնել տվեց, որ հնարավորություն է ստեղծվել հողերի վերադարձի համար, և որ կարող ենք գյուղացիների անունից հեռագրեր ուղարկել Մոսկվա: Հետո տարիներ անց իմացա, որ  այդպիսի հանձնարարություն տվել էր Կարեն Դեմիրճյանը՝ Մոսկվայի հետ ձեռք բերելով պայմանավորվածություն: Այն ժամանակ ազգամիջյան միջադեպեր հրահրելը խիստ վտանգավոր էր և, առանց շրջանի ղեկավարության գիտության, մեզանից ոչ մեկը փոստում պարզապես հեռագրեր չէր ընդունի: Այդ օրն ևեթ ձեռնամուխ եղա տեքստերի կազմման գործին, և արդեն երեկոյան հեռագրեր ուղարկեցինք ԽՄԿԿ կենտկոմ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահություն և ԽՍՀՄ նախարարների խորհուրդ: Հեռագրերը ստորագրել տվեցինք գյուղի տարեց կոմունիստներին, որոնք կորցնելու ոչինչ չունեին: Հեռագրերը թարմացնում էինք 10-15 օրը մեկ: Եվ ահա, սեպտեմբերին արդեն ընդունվեց ԽՍՀՄ կառավարության որոշում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտման վերաբերյալ: Իսկ 1984թ. հոկտեմբերի 24-ին երկու հանրապետությունների նախարարների խորհուրդների նախագահների առաջին տեղակալների՝ Վլադիմիր Մովսիսյանի, ով մեծ հայրենասեր էր և շատ լավ գիտեր Հայաստանի ամեն մի թուփն ու կտոր հողը, և Ռասիզադեի գլխավորությամբ կազմված հանձնաժողովները տեղում էին հարցը ուսումնասիրելու և սահմանների ճշգրտման գործընթացին նախապատրաստվելու համար: Իսկ ազերիները գիշերը Ռասիզադեի հանձնարարությամբ նախապատրաստվել էին  դիմելու իրենց ծանոթ մեթոդին՝ շանտաժի: Ադրբեջանական Ղազախի շրջանի Քյամառլու և Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղերի միջև սահմանին անտառում թաքնվել էին հարյուրավոր քյամառլեցիներ՝ զինված փայտերով ու եղաններով: Տեսնելով հանձնաժողովի անդամներին՝ ադրբեջանական զինված խուժանը հարայ-հրոցով հարձակվում է նրանց վրա և դաժան ծեծի ենթարկում Դովեղի սովխոզի տնօրեն Հրաչիկ Մեհրաբյանին և հաձնաժողովի մյուս անդամներին: Իսկ Վլադիմիր Մովսիսյանին, ով գլխին փայտով հարվածներից ուղեղի ցնցում էր ստացել, մի քանի այլ հանձնաժողովականների հետ միասին գցում են բեռնատարի խցիկը և տեղափոխում են Քյամառլու  գյուղ, որտեղ ակումբի դահլիճում սպասում է ագրեսիվ տրամադրված խուժանը: Հողերից հրաժարվելու մասին ակտը արդեն նախօրոք պատրաստել և դրել էին սեղանին: Կացինը պահելով Վլադիմիր Մովսիսյանի  վզին՝ ադրբեջանցիները ստիպում են  ստորագրել հողերից հրաժարվելու մասին կազմված ակտը, իսկ Մովսիսյանը մահացու սպառնալիքի տակ այդպես էլ մնացել էր անդրդվելի: Իմանալով կատարվածի մասին՝ Նոյեմբերյանի շրջանի ՆԳ բաժնի և ՊԱԿ-ի համատեղ ջանքերով հայ պատանդները  1-2 ժամ անց վերադարձան Հայաստան: Նույն օրն անմիջապես հեռագրերով ողողեցինք ԽՍՀՄ ղեկավար մարմինները՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել մեղավորներին և շուտափույթ սկսել սահմանների ճշգրտման գործընթացը: Արդեն 1985թ. հունվարին հանձնաժողովը՝ մասնակցությամբ Մոսկվայի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների, տեղում էր: Սահմանների ճշգրտումը սկսվեց Դովեղից: Հիմք էր ծառայում 1927թ. քարտեզը, որի  օրիգինալը /իսկականը/ պահպանվում էր Թբիլիսիում և որն արդեն հանձնաժողովի ձեռքի տակ էր: Ի դեպ, երբ սահմանային կետերը փորում էինք, մեր պապերի թաղած փայտածուխն էր դուրս գալիս: Իսկ ճշգրտված սահմանային կետերում 1,5 մետր խորությամբ Հայաստանի գերբով երկաթբետոնյա սյուներ էինք թաղում: Հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սահմանների մանրակրկիտ ճշգրտման արդյունքում Հայաստանին վերադարձվեց ադրբեջանցիների կողմից ապօրինաբար օգտագործվող 14000 հեկտար հող: Հիմա հասկանալի չէ, թե նորից, այսպես կոչված, GPS համակարգով ինչ սահմանների ճշտման մասին կարող է խոսք լինել, եթե 1985թ. սահմանների ճշգրտում միլիմետրի ճշտությամբ իրականացվել է և համապատասխան ակտ է կազմվել: Դովեղին պատկանող 1850 հա հողերի հանձնման-ընդունման ակտը կից քարտեզով ստորագրվեցին ու հաստատվեցին երկու սահմանային գյուղերի սովխոզների տնօրենների և վարչական շրջանների հողաշինարարների կողմից՝ մեր գյուղի անտառի սառնորակ աղբյուրներից մեկի մոտ կազմակերպված ճաշկերույթի ժամանակ: Այդ պատմական ու հաճելի արարողությանը անձամբ եմ ներկա գտնվել: Հաջորդ օրն ևեթ ձեռնամուխ եղանք վերադարձված հողերի յուրացման աշխատանքներին. այդ նպատակով Դովեղ տեղափոխվեց Գուգարքի մելիորատիվ ջոկատը և մացառներից ու թփերից մաքրվեց ու վարելահող դարձվեց 150 հեկտար հող, կառուցվեցին անասնապահական ֆերմաներ, ճանապարհներ և ջրագծեր, հիմնվեցին այգիներ: Պետք էր տեսնել, թե ինչ ոգևորություն էր տիրում՝ գյուղում հերթ էինք սահմանել,  գյուղացիները 6 ամիս շարունակ հաց ու ջուր էին տանում մելիորատիվ ջոկատի տրակտորիստների համար: Ամեն տարի 1984թ. հոկտեմբերի 24-ին, ավանդույթի համաձայն, դովեղցիները աշխարհի տարբեր անյկյուններից հավաքվում են նշելու իրենց հաղթանակը: Տարիներ անց, երբ ես աշխատում էի ագրարային համալսարանում, իմացա, որ համալսարանի ասպիրանտուրայի բաժնի վարիչն է Վլադիմիր Մովսիսյանի կինը՝ տիկին Մառլենան, շատ վեհանձն կին՝ ծնունդով Սյունաց աշխարհից: Մի օր, երբ սահմանային միջադեպից էինք խոսում, նա ասաց. «Եթե Վոլոդյան հանկարծ ստորագրեր ադրբեջանցիների կողմից պարտադրված՝ հողերից հրաժարվելու մասին ակտը, ես նրան տուն չէի թողնի, ես հող տվողին, հայրենիք հանձնողին ոչ մի դեպքում չէի ների»:

ՀԱՅԿ  ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության   թեկնածու, 1990-96 թթ. Դովեղի գյուղխորհրդի նախագահ

 

Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1