Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ե՞րբ և ինչպե՞ս է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանների ճշգրտում. մանրամասներ՝ ականատեսից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Իրադարձությունները տեղի են ունեցել 1984թ. Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ Դովեղ գյուղում: Իսկ նախապատմությունը հետևալն է՝գյուղի տարեցները պատմում էին, որ 1927թ., երբ տեղի է ունեցել Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների միջև սահմանագծում, իրենք Մոսկվայից, Ադրբեջանից և Թբիլիսիից եկած «զեմլամերների» հետ  մասնակցել են այդ գործընթացին, սահմանային բոլոր կետերը շատ լավ հիշում են և այդ կետերում փայտածուխ են թաղել: Այնուհետև թուրքերը, օգտվելով այն ժամանակվա շրջանի ղեկավարության թողտվությունից, կարողացել են Դովեղի տարածքներից անօրինական ձևով օգտագործել շուրջ 1850 հեկտար հող: Դովեղցիները անընդհատ դիմել են պատկան մարմինների, նույնիսկ պատվիրակություն են ուղարկել Մոսկվա, և արդյունքում 1969թ. ընդունվել է ԽՍՀՄ կառավարության  որոշում «հայ-ադրբեջանական սահմաննների ճշգրտման վերաբերյալ», սակայն այն այդպես էլ մնացել էր թղթի վրա: Դրանից հետո էլ դովեղցիները անընդհատ պայքարել են հողերը հետ բերելու համար, սակայն ոչինչ չի ստացվել: Եվ ահա, 1984թ. մայիսին Նոյեմբերյանի կոմկուսի շրջկոմից  զանգահարեցին և ասացին, որ հաջորդ օրը պլենումից առաջ ինձ և սովխոզի տնօրենին ընդունելու է շրջկոմի առաջին քարտուղար Սայադ Պետրոսյանը: Այն ժամանակ ես Դովեղի կուսակցական կազմակերպության քարտուղարն էի: Նա մեզ անմիջապես ընդունեց և նրբորեն հասկացնել տվեց, որ հնարավորություն է ստեղծվել հողերի վերադարձի համար, և որ կարող ենք գյուղացիների անունից հեռագրեր ուղարկել Մոսկվա: Հետո տարիներ անց իմացա, որ  այդպիսի հանձնարարություն տվել էր Կարեն Դեմիրճյանը՝ Մոսկվայի հետ ձեռք բերելով պայմանավորվածություն: Այն ժամանակ ազգամիջյան միջադեպեր հրահրելը խիստ վտանգավոր էր և, առանց շրջանի ղեկավարության գիտության, մեզանից ոչ մեկը փոստում պարզապես հեռագրեր չէր ընդունի: Այդ օրն ևեթ ձեռնամուխ եղա տեքստերի կազմման գործին, և արդեն երեկոյան հեռագրեր ուղարկեցինք ԽՄԿԿ կենտկոմ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահություն և ԽՍՀՄ նախարարների խորհուրդ: Հեռագրերը ստորագրել տվեցինք գյուղի տարեց կոմունիստներին, որոնք կորցնելու ոչինչ չունեին: Հեռագրերը թարմացնում էինք 10-15 օրը մեկ: Եվ ահա, սեպտեմբերին արդեն ընդունվեց ԽՍՀՄ կառավարության որոշում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտման վերաբերյալ: Իսկ 1984թ. հոկտեմբերի 24-ին երկու հանրապետությունների նախարարների խորհուրդների նախագահների առաջին տեղակալների՝ Վլադիմիր Մովսիսյանի, ով մեծ հայրենասեր էր և շատ լավ գիտեր Հայաստանի ամեն մի թուփն ու կտոր հողը, և Ռասիզադեի գլխավորությամբ կազմված հանձնաժողովները տեղում էին հարցը ուսումնասիրելու և սահմանների ճշգրտման գործընթացին նախապատրաստվելու համար: Իսկ ազերիները գիշերը Ռասիզադեի հանձնարարությամբ նախապատրաստվել էին  դիմելու իրենց ծանոթ մեթոդին՝ շանտաժի: Ադրբեջանական Ղազախի շրջանի Քյամառլու և Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղերի միջև սահմանին անտառում թաքնվել էին հարյուրավոր քյամառլեցիներ՝ զինված փայտերով ու եղաններով: Տեսնելով հանձնաժողովի անդամներին՝ ադրբեջանական զինված խուժանը հարայ-հրոցով հարձակվում է նրանց վրա և դաժան ծեծի ենթարկում Դովեղի սովխոզի տնօրեն Հրաչիկ Մեհրաբյանին և հաձնաժողովի մյուս անդամներին: Իսկ Վլադիմիր Մովսիսյանին, ով գլխին փայտով հարվածներից ուղեղի ցնցում էր ստացել, մի քանի այլ հանձնաժողովականների հետ միասին գցում են բեռնատարի խցիկը և տեղափոխում են Քյամառլու  գյուղ, որտեղ ակումբի դահլիճում սպասում է ագրեսիվ տրամադրված խուժանը: Հողերից հրաժարվելու մասին ակտը արդեն նախօրոք պատրաստել և դրել էին սեղանին: Կացինը պահելով Վլադիմիր Մովսիսյանի  վզին՝ ադրբեջանցիները ստիպում են  ստորագրել հողերից հրաժարվելու մասին կազմված ակտը, իսկ Մովսիսյանը մահացու սպառնալիքի տակ այդպես էլ մնացել էր անդրդվելի: Իմանալով կատարվածի մասին՝ Նոյեմբերյանի շրջանի ՆԳ բաժնի և ՊԱԿ-ի համատեղ ջանքերով հայ պատանդները  1-2 ժամ անց վերադարձան Հայաստան: Նույն օրն անմիջապես հեռագրերով ողողեցինք ԽՍՀՄ ղեկավար մարմինները՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել մեղավորներին և շուտափույթ սկսել սահմանների ճշգրտման գործընթացը: Արդեն 1985թ. հունվարին հանձնաժողովը՝ մասնակցությամբ Մոսկվայի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների, տեղում էր: Սահմանների ճշգրտումը սկսվեց Դովեղից: Հիմք էր ծառայում 1927թ. քարտեզը, որի  օրիգինալը /իսկականը/ պահպանվում էր Թբիլիսիում և որն արդեն հանձնաժողովի ձեռքի տակ էր: Ի դեպ, երբ սահմանային կետերը փորում էինք, մեր պապերի թաղած փայտածուխն էր դուրս գալիս: Իսկ ճշգրտված սահմանային կետերում 1,5 մետր խորությամբ Հայաստանի գերբով երկաթբետոնյա սյուներ էինք թաղում: Հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սահմանների մանրակրկիտ ճշգրտման արդյունքում Հայաստանին վերադարձվեց ադրբեջանցիների կողմից ապօրինաբար օգտագործվող 14000 հեկտար հող: Հիմա հասկանալի չէ, թե նորից, այսպես կոչված, GPS համակարգով ինչ սահմանների ճշտման մասին կարող է խոսք լինել, եթե 1985թ. սահմանների ճշգրտում միլիմետրի ճշտությամբ իրականացվել է և համապատասխան ակտ է կազմվել: Դովեղին պատկանող 1850 հա հողերի հանձնման-ընդունման ակտը կից քարտեզով ստորագրվեցին ու հաստատվեցին երկու սահմանային գյուղերի սովխոզների տնօրենների և վարչական շրջանների հողաշինարարների կողմից՝ մեր գյուղի անտառի սառնորակ աղբյուրներից մեկի մոտ կազմակերպված ճաշկերույթի ժամանակ: Այդ պատմական ու հաճելի արարողությանը անձամբ եմ ներկա գտնվել: Հաջորդ օրն ևեթ ձեռնամուխ եղանք վերադարձված հողերի յուրացման աշխատանքներին. այդ նպատակով Դովեղ տեղափոխվեց Գուգարքի մելիորատիվ ջոկատը և մացառներից ու թփերից մաքրվեց ու վարելահող դարձվեց 150 հեկտար հող, կառուցվեցին անասնապահական ֆերմաներ, ճանապարհներ և ջրագծեր, հիմնվեցին այգիներ: Պետք էր տեսնել, թե ինչ ոգևորություն էր տիրում՝ գյուղում հերթ էինք սահմանել,  գյուղացիները 6 ամիս շարունակ հաց ու ջուր էին տանում մելիորատիվ ջոկատի տրակտորիստների համար: Ամեն տարի 1984թ. հոկտեմբերի 24-ին, ավանդույթի համաձայն, դովեղցիները աշխարհի տարբեր անյկյուններից հավաքվում են նշելու իրենց հաղթանակը: Տարիներ անց, երբ ես աշխատում էի ագրարային համալսարանում, իմացա, որ համալսարանի ասպիրանտուրայի բաժնի վարիչն է Վլադիմիր Մովսիսյանի կինը՝ տիկին Մառլենան, շատ վեհանձն կին՝ ծնունդով Սյունաց աշխարհից: Մի օր, երբ սահմանային միջադեպից էինք խոսում, նա ասաց. «Եթե Վոլոդյան հանկարծ ստորագրեր ադրբեջանցիների կողմից պարտադրված՝ հողերից հրաժարվելու մասին ակտը, ես նրան տուն չէի թողնի, ես հող տվողին, հայրենիք հանձնողին ոչ մի դեպքում չէի ների»:

ՀԱՅԿ  ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության   թեկնածու, 1990-96 թթ. Դովեղի գյուղխորհրդի նախագահ

 

Կատարը դեմ է Հորմուզի նեղուցը քաղաքական ճնշման միջոցի վերածելունԵրկու տարեկան երեխա է ընկել դիտահորի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը Լիբանանը վերացրել է մահապատիժը Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկների և մուսոնային անձրևների հետևանքով 19 մարդ է մահացել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է Կոնտեյներատար նավը, ենթադրաբար, հրթիռային հարվածի է ենթարկվել Օմանի ծոցում. ԶԼՄ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Շչերբակովկա և Նովոյե Պոլե բնակավայրերի նկատմամբ 2026թ-ի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի երեխայի նպաստի նոր սահմանաչափըԼիբանանի խորհրդարանը քվեարկել է մшhապատժի վերացման օգտին «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին Ոչ սթափ վիճակում գտնվող կինը 3-ամյա դստերը 9-րդ հարկից դուրս է նետել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար (Video)Ավետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԿասեցվել է «Արտակ Քարամյան» ընկերությանը պատկանող «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել Թուրքիայում Թրամփին թաքցրել են սնունդ տեղափոխող մեքենայի մեջ Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին ՄԱԳԱՏԷ-ն կհեռացնի միջուկային նյութերը Սիրիայում գտնվող գաղտնի օբյեկտից․ Axios Ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանըԿռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանԱվստրալիան բարձր է գնահատում Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը Վրաստանից արտաքսել են Հայաստանի և այլ երկրների 113 քաղաքացու Ռուսաստանը հայտարարել է Վրաստանի հետ պրագմատիկ կապերի ընդլայնման պատրաստակամության մասին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան iPhone 18 և այլ արժեքավոր նվերներ«Աձյալի» մեջ փաթաթած երեխա էր, սառած էր. ինչպես են գտել նորածնին Հալաբյանում (Video) Կապանում բախվել են բեռնատարն ու երթուղայինը․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Երևանում հայտնաբերված նորածնի կյանքին uպառնացող վտանգ չկա. ԱՆ Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԻշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ ՊետրոսյանԹուրքիայում հայ տղամարդ են սպանել. դին հայտնաբերվել է ՍտամբուլումԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասին«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումները շարունակվում են Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը Խորթ հայրը սպանել է 10 ամսական երեխային՝ շատ լացելու պատճառովՈւկրաինայի ԶՈւ-ն hարվածել է Վորոնեժի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին Արագածոտնում «Opel»-ը բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում Թրամփը հայտարարել է՝ Իրանը պետք է փոխհատուցում վճարի սպանվածների և վիրավորների համար Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 69-ամյա կնոջ վիրահատության ժամանակ պատահմամբ սխալ օրգան են հեռացրել