Սիրիայում երեք ռուս զինվորական է վիրավորվել
INTERNATIONAL NEWSՍիրիայի Իդլիբ նահանգի ապաէսկալացիոն գոտում գրոհայինները կրակ են բացել ռուսական ուժերի զրահափոխադրիչի ուղղությամբ, ինչի հետևանքով երեք ռուս ռազմական ոստիկան է վիրավորվել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի փոխղեկավար Վյաչեսլավ Սիտկինը:
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել ցերեկվա ժամերին, երբ «ապահովվում էր Իդլիբի ապաէսկալացիոն գոտու հարավարևելյան հատվածում տեղակայված թուրքական դիտակետի դուրսբերման անվտանգությունը»: Նշվում է, որ ռուսական БТР-82А զրահափոխադիչը հարձակման է ենթարկվել թրքամետ զինվորական խմբավորումների վերահսկողության տակ գտնվող տարածքից:
Վիրավոր զինծառայողների կյանքին ներկայում ոչինչ չի սպառնում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



