Սիրիայում երեք ռուս զինվորական է վիրավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի Իդլիբ նահանգի ապաէսկալացիոն գոտում գրոհայինները կրակ են բացել ռուսական ուժերի զրահափոխադրիչի ուղղությամբ, ինչի հետևանքով երեք ռուս ռազմական ոստիկան է վիրավորվել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի փոխղեկավար Վյաչեսլավ Սիտկինը:
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել ցերեկվա ժամերին, երբ «ապահովվում էր Իդլիբի ապաէսկալացիոն գոտու հարավարևելյան հատվածում տեղակայված թուրքական դիտակետի դուրսբերման անվտանգությունը»: Նշվում է, որ ռուսական БТР-82А զրահափոխադիչը հարձակման է ենթարկվել թրքամետ զինվորական խմբավորումների վերահսկողության տակ գտնվող տարածքից:
Վիրավոր զինծառայողների կյանքին ներկայում ոչինչ չի սպառնում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



