«Խոսելու բան չունեինք՝ նրա հրաժարականն եմ պահանջել». Գագիկ Ծառուկյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին
POLITICSԱզգային ժողովում ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Լրագրողների հարցերին, թե ինչու կարճ տևեց հանդիպումը և ինչ քննարկեցիք՝ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Հանդիպումը երկար տևել չէր կարող: Ասեցի իմ դիրքորոշումը. ինչ ասել եմ հրապարակային, նույնն ասեցի վարչապետին, որ այսօր այս իրավիճակից երկիրը հանելու համար անհրաժեշտ է իր հրաժարականը՝ միակ ելքը դա է:
Իսկ խորհդարանական ընտրությունների համար հարց առաջ տանելու, ասել եմ՝ այդ դեպքում պետք է Դուք չլինեք ժամանակավոր պաշտոնակատար. երբ ընդունելի կլինի, մնացածի մասին կբանակցենք»:
ԲՀԿ առաջնորդը խորհուրդ տվեց մնացած հարցերի պատասխանները լսել վարչապետից:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



