«Խոսելու բան չունեինք՝ նրա հրաժարականն եմ պահանջել». Գագիկ Ծառուկյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆԱզգային ժողովում ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Լրագրողների հարցերին, թե ինչու կարճ տևեց հանդիպումը և ինչ քննարկեցիք՝ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Հանդիպումը երկար տևել չէր կարող: Ասեցի իմ դիրքորոշումը. ինչ ասել եմ հրապարակային, նույնն ասեցի վարչապետին, որ այսօր այս իրավիճակից երկիրը հանելու համար անհրաժեշտ է իր հրաժարականը՝ միակ ելքը դա է:
Իսկ խորհդարանական ընտրությունների համար հարց առաջ տանելու, ասել եմ՝ այդ դեպքում պետք է Դուք չլինեք ժամանակավոր պաշտոնակատար. երբ ընդունելի կլինի, մնացածի մասին կբանակցենք»:
ԲՀԿ առաջնորդը խորհուրդ տվեց մնացած հարցերի պատասխանները լսել վարչապետից:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



