Արցախում կոմունալ վճարների փոխհատուցման ծրագիրը կշարունակվի 2021 թվականին
SOCIETYՀայաստանի համաֆինանսավորմամբ Արցախի կառավարությունը փոխհատուցում է կոմունալ ծառայությունների (էլեկտրաէներգիա եւ գազ) վճարման ծախսերը 2020 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսների համար: Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Նրա խոսքով` այս ծրագիրը կշարունակվի ողջ 2021 թվականի ընթացքում: «Բացի այդ, Արցախի բնակիչներին կենսաթոշակների եւ նպաստների վճարման համաֆինանսավորման համալիր ծրագրեր են իրականացվում` 940 միլիոն դրամի չափով: Արցախի կառավարությունն արդեն վճարումներ է իրականացնում այդ ծրագրերի շրջանակներում»,- ասաց նա:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



