Արցախում կոմունալ վճարների փոխհատուցման ծրագիրը կշարունակվի 2021 թվականին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի համաֆինանսավորմամբ Արցախի կառավարությունը փոխհատուցում է կոմունալ ծառայությունների (էլեկտրաէներգիա եւ գազ) վճարման ծախսերը 2020 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսների համար: Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Նրա խոսքով` այս ծրագիրը կշարունակվի ողջ 2021 թվականի ընթացքում: «Բացի այդ, Արցախի բնակիչներին կենսաթոշակների եւ նպաստների վճարման համաֆինանսավորման համալիր ծրագրեր են իրականացվում` 940 միլիոն դրամի չափով: Արցախի կառավարությունն արդեն վճարումներ է իրականացնում այդ ծրագրերի շրջանակներում»,- ասաց նա:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



