Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


Եթե ես Ալիևի փոխարեն լինեի...

SOCIETY

Past.am

Եթե ես Ալիևի փոխարեն լինեի, ես թուրքի ու վարձկանների օգնությամբ և խարդավանքով տարած հաղթանակի համար կամաչեի զորահանդես անցկացնել: Այստեղ տեղին է մեջբերել մեծն Նժդեհի պատգամը. «Պատերազմիր այնպես, որ չամաչես տարածդ հաղթանակից»: Իսկ գերմանացի նշանավոր գրող Արմին Վեգներն ասել է. «Հայերը  պարտություն կրած, սակայն չհաղթված ժողովուրդ են»: Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանին էլ պետք է դասել համաշխարհային մեծերի շարքում, երբ ասում էր, թե «եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի»: Ալիևը այնպես է հոխորտում, հեգնում ու երևակայում, կարծես մոռացել է, թե ինչպես էին 90-ականներին  մարդկային ու ռազմական ռեսուրսների մի քանի անգամ առավելություն ունենալու պյմաններում հաշտության պայմանագիր աղերսում հայերից: Ախր, մենք ձեզ շատ լավ գիտենք, դուք ո՞վ եք, որ հային հաղթեիք, հիմա էլ անամոթաբար հոխորտում եք, թե Երևանը ձեր պատմական հայրենիքն է եղել: Ախր դուք էդ ե՞րբ եք ազգ կամ պետություն եղել, որ հիմա էլ պատմական հայրենիքից եք խոսում: Ռուսական կայսերական բանակի գեներալ Անտոն Դենիկինն է ասել, որ «Ադրբեջանական հանրապետությունը հենց անվանակոչվելուց սկսած եղել է «արհեստական»»: Եթե ադրբեջանցին հաղթող էր, ինչու ունենալով Հայաստանի բյուջեին հավասար ռազմական բյուջե և երեք անգամ շատ բնակչություն՝ չփորձեց այս 26 տարիների ընթացքում պատերազմ սկսել առանց Թուրքիայի ու վարձկանների օգնության կամ ինչու չկարողացավ հաղթել 2016 թ. ապրիլին: Չկարողացավ, որովհետև դեռևս հովանավորներ ու դավադիրներ չէին գտնվել: Ինչպես ժողովուրդն է ասում, եթե գողը տնից լինի, եզը երդիկից կհանեն: Այ, դուք կարող եք ձեր ուժը ցույց տալ անօգնական գերիների նկատմամբ, դուք նրանց կարող եք հաղթել, դա է ձեր պատկերը: Իսկ ձեր հնարքն ու զենքը՝ դա խարդավանքն է՝ խաբելը, քցելը, քծնանքն ու կաշառելը, այլ ոչ թե տաղանդն ու խիզախությունը: Դեռևս 90-ական թվականների սկզբին չեչեն գրոհայինների առաջնորդ Շամիլ Բասաևը, ով Ադրբեջանի իշխանությունների կողմից հրավիրվել է Ադրբեջան՝ մասնակցելու հայերի դեմ պատերազմին, ասել է. «Ղարաբաղում նպատակահարմար չէ կռվել. ադրբեջանցիները կռվել չգիտեն, հայերին հաղթել չի լինի»: Իսկ հայ զինվորի խիզախության մասին աշխարհը գիտի: Դեռևս 243 - 273 թ.թ. Սասանյան Պարսկաստանի թագավոր, «արքայից արքա» Շապուհն է ասել «Երանի նրան, ով հայոց գնդի տերն է. այդպիսի տիրասեր և միաբան ու միամիտք զորաց, որոնց գնդից ու նշաններից հուր ու բոց կելներ», իսկ «Բյուզանդիայի պատմության հիմնախնդիրները»  գրքի հեղինակ, ֆրանսիացի պատմաբան, մի շարք երկրների ակադեմիկոս Շառլ Դիլը գրել է. «Բյուզանդիան իր հիանալի զինվորների համար պարտական է Հայաստանին, քանի որ 10-րդ դարում հայկական ջոկատները բյուզանդական բանակի լավագույն մասն էին կազմում»: Իսկ թուրք գեներալ Քյազիմ Կարա-Բեքիրը ասել է.  «Ղարաքիլիսայի տակ մարտերը  ժամանակակից  պատմության եզակի մարտերից է: Հայերը ապացուցեցին, որ լավագույն զինվորներն են»: Որպես ուրիշ ու թարմ օրինակներ՝ Սարդարապատը, Բաշ Ապարանը, 1941թ. Հայրենական պատերազմը, 1992-94թ.թ. ղարաբաղյան և 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմներն ու տավուշյան դեպքերը: Սակայն ադրբեջանցի զինվորի խիզախության մասին դեռ ոչ մեկիը երբևէ ոչինչ չի ասել: Ով չգիտի, որ Արցախում հաղթեցին ոչ թե ադրբեջանցիները, այլ թուրքը, վարձկանները, նավթն ու հայի դավադիրները միասին: Վերջում ուզում եմ Իլհամ Ալիևին հիշեցնել իր իսկ հանրահայտ խոսքերը. «Պատերազմը դեռ չի ավարտվել, դեռ միայն ճակամարտն է ավարտվել»:

ՀԱՅԿ  ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության   թեկնածու, դոցենտ, արցախյան առաջին գոյամարտի մասնակից

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California