Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Տիգրան Աբրահամյանը՝ Հադրութում տիրող իրադրության մասին

SOCIETY

Այս գործողությունը երկու հարթության մեջ կարելի է  դիտարկել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների գործողություններին, որով կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։

«Առաջինը կարելի է դիտարկել, որ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունից բացի կա այլ պայմանավորվածություն կամ այդ փաստաթղթի ներքո գործող այլ փաստաթուղթ, որի մասին չի հանրայնացվել, այսինքն՝ հասարակությունը տեղյակ չէ, սակայն դրա կետերով ևս նպատակ կա որոշակի տարածքներ հանձնելու Ադրբեջանին: Երկրորդ` պետք է սա դիտարկել այս համատեղ եռակողմ հայտարարության տեսանկյունից, ինչը ենթադրում է` ռուսական կողմի միջնորդությամբ կողմերի վերադարձը ելման դիրքեր, այսինքն՝ այն դիրքեր, որոնք եղել են նոյեմբերի 9-ի դրությամբ»,-ասաց նա:

Տիգրան Աբրահամյանը նշեց, թե խնդիրն այն է, որ այս գործողությունների վերսկսումից հետ  հիմնական պատասխանատուները, որոնք տարբեր հարթակներում, ուղիղ եթերներում հայտարարություններ են հնչեցնում, հիմա այդ մարդիկ չեն արձագանքում: «Ստորագրողը Հայաստանի վարչապետն է, որը պարտավոր է ոչ թե մամուլի խոսնակի միջոցով, այլ ուղիղ, պարզ խոսելու, թե ինչ է տեղի ունենում, ինչի արդյունքում է տեղի ունենում, ինչ աշխատանքներ են տարվում ռուսական կողմի հետ`իրավիճակի արագ հանգուցալուծման ուղղությամբ»,- ասաց նա և նկատեց, որ այս իրավիճակը հակասում է նոյեմբերի 9-ն ստորագրված հայտարարությանը:

«Սա նաև Ռուսաստանին ուղղված քայլ է, որովհետև Արցախում ռուսական խաղաղապահ զորքերն են անվտանգության փաստացի երաշխավորը և այս պարագայում բնական է, որ սա նաև ուղղված էր Ռուսաստանի Դաշնությանը, և կարծում եմ, որ ՌԴ-ն ինքը իր հերթին իր շահերը պաշտպանելուն ուղղված քայլեր կանի: Սակայն այլ հարց է, որ այս իրադարձությունները տեղի են ունենում Արցախում` անմիջականորեն շոշափում են Արցախի և արցախահայության և ընդհանրապես հայ ժողովրդի շահերը և Ռուսաստանի հետ հատկապես այս փուլում պետք է շատ սերտ աշխատել` առկա բոլոր խնդիրների արագ հանգուցալուծման և բնականաբար մեր շահերի տեսանկյունից հանգուցալուծման համար»,-ասաց նա:

Տիգրան Աբրահամյանը նշեց, որ մենք նաև պետք է հասկանանք, որ եթե այս միջադեպը պատշաճ ձևով հանգուցալուծում չի ստանում, ապա դա նշանակում է, որ հաջորդիվ մենք կարող ենք սպասել այլ սադրանքների, գործողությունների նաև Արցախի այլ ուղղություններով:

«Իրադարձությունները զարգանում են Արցախում, բայց սա տարածաշրջանային մեծ պայթյունի հետևանք կարող է լինել, շատ կարևոր է նաև սրա արագ հանգուցալուծումն այն պետությունների և ուժային կենտրոնների համար, որոնք տարածաշրջանում հանդես են գալիս խաղաղության և երկարատև կայունության տեսանկյունից: Երկրորդ` պետք է նշել, որ սա վատ ազդանշան է Արցախի համար, արցախահայության համար առ այն, որ նույնիսկ այդ ողբերգական փաստաթղթից հետո խաղաղություն չկա: Եվ երրորդ` պետք է հասկանալ, որ կան ուժեր, որոնք շահագրգռված են մեր տարածաշրջանում էսկալացիայի շարունակականության համար և անընդհատ փորձելու են նոր բախումներ և սադրանքներ հրահրել»,- ասաց նա:

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris