Երևան, 10.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տիգրան Աբրահամյանը՝ Հադրութում տիրող իրադրության մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս գործողությունը երկու հարթության մեջ կարելի է  դիտարկել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների գործողություններին, որով կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։

«Առաջինը կարելի է դիտարկել, որ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունից բացի կա այլ պայմանավորվածություն կամ այդ փաստաթղթի ներքո գործող այլ փաստաթուղթ, որի մասին չի հանրայնացվել, այսինքն՝ հասարակությունը տեղյակ չէ, սակայն դրա կետերով ևս նպատակ կա որոշակի տարածքներ հանձնելու Ադրբեջանին: Երկրորդ` պետք է սա դիտարկել այս համատեղ եռակողմ հայտարարության տեսանկյունից, ինչը ենթադրում է` ռուսական կողմի միջնորդությամբ կողմերի վերադարձը ելման դիրքեր, այսինքն՝ այն դիրքեր, որոնք եղել են նոյեմբերի 9-ի դրությամբ»,-ասաց նա:

Տիգրան Աբրահամյանը նշեց, թե խնդիրն այն է, որ այս գործողությունների վերսկսումից հետ  հիմնական պատասխանատուները, որոնք տարբեր հարթակներում, ուղիղ եթերներում հայտարարություններ են հնչեցնում, հիմա այդ մարդիկ չեն արձագանքում: «Ստորագրողը Հայաստանի վարչապետն է, որը պարտավոր է ոչ թե մամուլի խոսնակի միջոցով, այլ ուղիղ, պարզ խոսելու, թե ինչ է տեղի ունենում, ինչի արդյունքում է տեղի ունենում, ինչ աշխատանքներ են տարվում ռուսական կողմի հետ`իրավիճակի արագ հանգուցալուծման ուղղությամբ»,- ասաց նա և նկատեց, որ այս իրավիճակը հակասում է նոյեմբերի 9-ն ստորագրված հայտարարությանը:

«Սա նաև Ռուսաստանին ուղղված քայլ է, որովհետև Արցախում ռուսական խաղաղապահ զորքերն են անվտանգության փաստացի երաշխավորը և այս պարագայում բնական է, որ սա նաև ուղղված էր Ռուսաստանի Դաշնությանը, և կարծում եմ, որ ՌԴ-ն ինքը իր հերթին իր շահերը պաշտպանելուն ուղղված քայլեր կանի: Սակայն այլ հարց է, որ այս իրադարձությունները տեղի են ունենում Արցախում` անմիջականորեն շոշափում են Արցախի և արցախահայության և ընդհանրապես հայ ժողովրդի շահերը և Ռուսաստանի հետ հատկապես այս փուլում պետք է շատ սերտ աշխատել` առկա բոլոր խնդիրների արագ հանգուցալուծման և բնականաբար մեր շահերի տեսանկյունից հանգուցալուծման համար»,-ասաց նա:

Տիգրան Աբրահամյանը նշեց, որ մենք նաև պետք է հասկանանք, որ եթե այս միջադեպը պատշաճ ձևով հանգուցալուծում չի ստանում, ապա դա նշանակում է, որ հաջորդիվ մենք կարող ենք սպասել այլ սադրանքների, գործողությունների նաև Արցախի այլ ուղղություններով:

«Իրադարձությունները զարգանում են Արցախում, բայց սա տարածաշրջանային մեծ պայթյունի հետևանք կարող է լինել, շատ կարևոր է նաև սրա արագ հանգուցալուծումն այն պետությունների և ուժային կենտրոնների համար, որոնք տարածաշրջանում հանդես են գալիս խաղաղության և երկարատև կայունության տեսանկյունից: Երկրորդ` պետք է նշել, որ սա վատ ազդանշան է Արցախի համար, արցախահայության համար առ այն, որ նույնիսկ այդ ողբերգական փաստաթղթից հետո խաղաղություն չկա: Եվ երրորդ` պետք է հասկանալ, որ կան ուժեր, որոնք շահագրգռված են մեր տարածաշրջանում էսկալացիայի շարունակականության համար և անընդհատ փորձելու են նոր բախումներ և սադրանքներ հրահրել»,- ասաց նա:

Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Պենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջը ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի գոլֆ-ակումբի մոտ կալանել են երկու ինքնաթիռ «Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը Երբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված2 բրոնզ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածք Ֆիլիպիններում մուսսոնի և արևադարձային ցիկլոնների պատճառով զnhվել է 13 մարդ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան Որտե՞ղ են հայերը կորցնում ամենաշատ գումարը․ 5 սխալ, որոնք անում են շատերըԱԺ-ն ընդունեց Էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը. Ռուբեն Ռուբինյան Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ինձ հետ կապ չի հաստատվել․ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Բաքու կանանց այցի կազմակերպման մասին Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան Որ դեղերը չի կարելի խմել նույն օրը․ վտանգավոր սխալներ, որոնք կարող են անգամ մահ առաջացնել Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանում Պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ուժը հաղթահարելով ընտրական շեմը` չի անցել խորհրդարան. Ցոլակ ԱկոպյանՆար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ընդդիմությունը ԱԺ ամբիոնում պետք է ունենա բարձր պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ. Աննա ԿոստանյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Ուկրաինացի փախստականների վերաբերյալ ԵՄ որոշումները կնպաստեն հակամարտության ձգձգմանը. ՌԴ Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ջրի խնդիրը մոտենում է․ ինչ կարող է սպասվել Հայաստանին առաջիկա տարիներինՄոսկվան այս փուլում հավատարիմ է մնում Անքորիջի պայմանավորվածություններին. Գալուզին Կոտայքի մարզում` Եղվարդի կամրջի մոտ, բшխվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 2410»-ը․ 3 վիրավnրներից 2-ն անչափահասներ են Մեքքայի համաձայնագիրն ապացուցում է, որ տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբացության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքը Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասին Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Նիժնեկամսկի վրա. կան զոհեր Վթարային ջրանջատումներ․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 10-ին Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացիներ են մոլորվել Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավտովթար՝ Արարատի մարզում․ ճակատ ճակատի բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն 25 տարեկանում կյանքին անժամանակ հրաժեշտ տվեց Տիգրան ԳրիգորյանըԱվագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր Կամենդատյան4 միլիարդ դոլարի ներդրումը նշանակում է ԱԲ ենթակառուցվածքների մուտք Հայաստան Երիտասարդները նույնիսկ անվճար հիմունքով չեն դիմում Ագրարային համալսարան. Ատոմ ՄխիթարյանԲանակում փոխհարաբերություններն առողջ դաշտ տեղափոխելու 2 առանցքային գործոն կա․ Տիգրան Աբրահամյան 16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան ԴումիկյանՕդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն Նիկոլը շատ կուզեր, որ տնտեսությունը ևս ենթարկվեր իր հեքիաթային քարոզչությանը, բայց այն գոյություն ունի միայն իրական աշխարհում, ոչ թե Հ1-ի ռեպորտաժներում. Ա. ԶաքարյանՌուսական կողմը հայտարարել է Դոնեցկի 2 գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին