ԱՄՆ-ն անհանգստություն է հայտնել ԼՂ-ում ռազմական գործողություններում Թուրքիայի մասնակցության և օտարերկրյա վարձկաններին տարածաշրջան տեղափոխման կապակցությամբ
POLITICSՄիացյալ Նահանգները ծայրաստիճան անհանգստացած է այն դերով, որը Թուրքիան խաղացել է Լեռնային Ղարաբաղի վերջին մարտերում: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը: «Ես շատ հարցեր ունեմ այնտեղ Թուրքիայի դերի վերաբերյալ: Մենք չափազանց մտահոգված ենք և այդ մտահոգությունը հայտնեցինք Թուրքիայի դերի, օտարերկրյա վարձկանների տեղափոխման, զենքի մատակարարման վերաբերյալ քննարկումների ժամանակ: Այս հարցերը մտահոգություն են առաջացնում և մնում են Թուրքիայի և Ռուսաստանի հետ մեր երկխոսության մասը», - ասել է ամերիկյան արտաքին քաղաքականության վարչության աշխատակիցը։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



