ԱՄՆ-ն անհանգստություն է հայտնել ԼՂ-ում ռազմական գործողություններում Թուրքիայի մասնակցության և օտարերկրյա վարձկաններին տարածաշրջան տեղափոխման կապակցությամբ
ՔԱՂԱՔԱԿԱՆՄիացյալ Նահանգները ծայրաստիճան անհանգստացած է այն դերով, որը Թուրքիան խաղացել է Լեռնային Ղարաբաղի վերջին մարտերում: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը: «Ես շատ հարցեր ունեմ այնտեղ Թուրքիայի դերի վերաբերյալ: Մենք չափազանց մտահոգված ենք և այդ մտահոգությունը հայտնեցինք Թուրքիայի դերի, օտարերկրյա վարձկանների տեղափոխման, զենքի մատակարարման վերաբերյալ քննարկումների ժամանակ: Այս հարցերը մտահոգություն են առաջացնում և մնում են Թուրքիայի և Ռուսաստանի հետ մեր երկխոսության մասը», - ասել է ամերիկյան արտաքին քաղաքականության վարչության աշխատակիցը։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



