Հովհաննես Ազոյանի նկատմամբ բռնություն կիրառած անձի մեղքը հաստատվեց․ նա պետք է վճարի 250 հազար ՀՀ դրամ տուգանք
SOCIETYԵրեկ՝ դեկտեմբերի 3-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տըեղի է ունեցել դերասան Հովհաննես Ազոյանի նկատմամբ բռնությամբ զուգորդված խուլիգանության գործով դատաքննությունը: Դատական նիստի ընթացքում ամբաստանյալն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 3-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում Երևան քաղաքի Հրազդանի կիրճի 4/2 հասցեում գործող «Դար 21» հեռուստաընկերության տարածքում դերասան Հովհաննես Ազոյանի նկատմամբ գործադրվել էր բռնություն:
Դատական նիստի ընթացքում դատարանը, կիրառելով արագացված կարգով դատաքննություն, հաստատեց ամբաստանյալի մեղքը և նա դատապարտվեց վճարել 250 հազար ՀՀ դրամ տուգանք:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



