Հովհաննես Ազոյանի նկատմամբ բռնություն կիրառած անձի մեղքը հաստատվեց․ նա պետք է վճարի 250 հազար ՀՀ դրամ տուգանք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ դեկտեմբերի 3-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տըեղի է ունեցել դերասան Հովհաննես Ազոյանի նկատմամբ բռնությամբ զուգորդված խուլիգանության գործով դատաքննությունը: Դատական նիստի ընթացքում ամբաստանյալն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 3-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում Երևան քաղաքի Հրազդանի կիրճի 4/2 հասցեում գործող «Դար 21» հեռուստաընկերության տարածքում դերասան Հովհաննես Ազոյանի նկատմամբ գործադրվել էր բռնություն:
Դատական նիստի ընթացքում դատարանը, կիրառելով արագացված կարգով դատաքննություն, հաստատեց ամբաստանյալի մեղքը և նա դատապարտվեց վճարել 250 հազար ՀՀ դրամ տուգանք:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



