Ալիևն առաջարկել է միջանցք ստեղծել Նախիջևանի ու Ադրբեջանի միջև
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջարկել է ստեղծել Նախիջևանը երկրի արևմտյան հատվածի հետ կապող միջանցք: Նախիջևանի ինքնավար հանրապետությունը պատկանում է Ադրբեջանին, բայց նրանից բաժանվում է Հայաստանի տարածքով: Ալիևը ցանկանում է ստեղծել նաև Լաչինի նոր միջանցք: Ներկայիս միջանցքը միացնում է Երևանն ու Ստեփանակերտը և, ի թիվս այլ քաղաքների, անցնում է Լաչինով: Ադրբեջանի ղեկավարը ցանկանում է, որ Լաչինը փոխանցվի Բաքվին, իսկ միջանցքն անցնի այլ տարածքով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Լաչինի շրջանը՝ փաստաթղթում նշված Ադրբեջանին փոխանցվելիք երեք շրջաններից վերջինը, անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



