Ալիևն առաջարկել է միջանցք ստեղծել Նախիջևանի ու Ադրբեջանի միջև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջարկել է ստեղծել Նախիջևանը երկրի արևմտյան հատվածի հետ կապող միջանցք: Նախիջևանի ինքնավար հանրապետությունը պատկանում է Ադրբեջանին, բայց նրանից բաժանվում է Հայաստանի տարածքով: Ալիևը ցանկանում է ստեղծել նաև Լաչինի նոր միջանցք: Ներկայիս միջանցքը միացնում է Երևանն ու Ստեփանակերտը և, ի թիվս այլ քաղաքների, անցնում է Լաչինով: Ադրբեջանի ղեկավարը ցանկանում է, որ Լաչինը փոխանցվի Բաքվին, իսկ միջանցքն անցնի այլ տարածքով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Լաչինի շրջանը՝ փաստաթղթում նշված Ադրբեջանին փոխանցվելիք երեք շրջաններից վերջինը, անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



