Օմբուդսմենի գրասենյակը մեկնաբանել է այսօրվա միջադեպը
SOCIETYՄարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դուռը ժամեր առաջ ներկված էր վարդագույնով։ Բողոքի ակցիայից անմիջապես հետո մաքրել էին ներկը, բայց դրա հետքերը նկատելի էին։ Անհայտ է, թե ովքեր են կազմակերպել բողոքի ակցիան և ինչ նպատակով։ Հավելենք, որ դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։
Օմբուդսմենի խոսնակը Past.am-ի հետ զրույցում մեկնաբանեց տեղի ունեցածը: «Այսօր մենք կենտրոնացած աշխատում ենք ընտրախախտումների բացահայտման ուղղությամբ, իսկ մի նեղ խմբակ, որը տիրապետում է լրատվական դաշտի մի հատվածին, փորձում է խանգարել մեր աշխատանքը: Նույն ձեռագիրը մենք տեսանք Ազգային ժողովում, այնուհետև կրթական ոլորտում, իսկ հիմա էլ այդ խմբակից սնվող լրատվամիջոցում»,- ասաց խոսնակը:

Լուսանկարը՝ «Հետք»-ի
Լիլիթ Լալայան
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



