Օմբուդսմենի գրասենյակը մեկնաբանել է այսօրվա միջադեպը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դուռը ժամեր առաջ ներկված էր վարդագույնով։ Բողոքի ակցիայից անմիջապես հետո մաքրել էին ներկը, բայց դրա հետքերը նկատելի էին։ Անհայտ է, թե ովքեր են կազմակերպել բողոքի ակցիան և ինչ նպատակով։ Հավելենք, որ դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։
Օմբուդսմենի խոսնակը Past.am-ի հետ զրույցում մեկնաբանեց տեղի ունեցածը: «Այսօր մենք կենտրոնացած աշխատում ենք ընտրախախտումների բացահայտման ուղղությամբ, իսկ մի նեղ խմբակ, որը տիրապետում է լրատվական դաշտի մի հատվածին, փորձում է խանգարել մեր աշխատանքը: Նույն ձեռագիրը մենք տեսանք Ազգային ժողովում, այնուհետև կրթական ոլորտում, իսկ հիմա էլ այդ խմբակից սնվող լրատվամիջոցում»,- ասաց խոսնակը:

Լուսանկարը՝ «Հետք»-ի
Լիլիթ Լալայան
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



