Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Արցախում Հայաստանի անհաջողությունը պայմանավորված էր Փաշինյանի ռազմական և աշխարհաքաղաքական անկարողությամբ. Greek City Times

SOCIETY

Past.am

Հունական Greek City Times պարբերականն անդրադարձել է արցախյան վերջին պատերազմին և նշել, որ Արցախում Հայաստանի անհաջողության հիմնական պատճառը Նիկոլ Փաշինյանի ռազմական և աշխարհաքաղաքական անկարողությունն է:

Հոդվածագիր Փոլ Անտոնոպուլոսը մասնավորապես նշում է, որ Նիկոլ Փաշինյանը հայերի և ադրբեջանցիների պայքարն անվանել էր «գոյության կռիվ»: Այնուամենայնիվ, Երևանն այդպես էլ իր ամբողջ ուժերով չի մասնակցել մարտական գործողություններին: Դրա մասին են վկայում գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի լիարժեք վկայությունները, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանը շատ քիչ ջանքեր է ներդրել «գոյության կռվում»:

«Մոբիլիզացիան մինչև կամավորական ջոկատների մակարդակ իջեցնելու պատճառով շուրջ 200 000 ակտիվ պահեստազորայիններ այդպես էլ չեն մասնակցել պատերազմին: Փաստացիորեն, չնայած նրան, որ կառավարությունն ու զինվորականները հայկական սփյուռքին կոչ էին անում կռվել Ղարաբաղում, համենայն դեպս, Հունաստանում պարզ է դարձել, որ կամավորներին ցուցակագրել են և նրանց օգնությանը կդիմեն միայն ըստ իրավիճակի պահանջի: Փաշինյանը պաշտպանում էր խիստ վիճահարույց հրադադարի անհրաժեշտությունը ՝ պնդելով, որ Արցախը չունի բավարար ուժեր՝ ադրբեջանական զինուժի դեմ պաշտպանվելու համար, բայց Հայաստանը նույնիսկ մոտ չի եղել առկա բոլոր ռեսուրսներն օգտագործելուն:

Հարց է առաջանում, թե ինչու պետք է Երևանն անհանգստանար Հունաստանի համար պոտենցիալ դիվանագիտական խնդիրներ առաջացնելով, երբ Արցախը լքվել էր Արևմուտքի կողմից, երբ Հայաստանը պետք է օգտագործեր օգնության ցանկացած առաջարկ՝ հաշվի առնելով նաև այն, որ Թուրքիան ակտիվորեն օգնում էր Ադրբեջանին: Դրա փոխարեն կամավորներին տեղափոխել էին սպասման ռեժիմ, «Իսկանդերները» շատ քիչ էին օգտագործվում, իսկ ՀՕՊ համակարգերը գրեթե չեն մասնակցել պատերազմին»,-գրում է հեղինակը:

Վերջինս այն կարծիքին է, որ չնայած Փաշինյանի և նրա վարչակազմի բոլոր ռազմական սխալներին՝ ամենամեծ սխալը Հայաստանը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կողմ թեքելու նրա փորձն էր: Փաշինյանը իշխանության է եկել այսպես կոչված «թավշյա հեղափոխության» շնորհիվ` 2018 թվականին:

«Իշխանության գալով նրանք հույս ունեին, որ խորհրդային դարաշրջանի օլիգարխիկ իշխանությունն ու կոռուպցիան կվերանան: Սակայն, ինչպես հաճախ է պատահում հետվարշավյան դաշինքի երկրներում, պարզ է դառնում, որ կոմունիստական դարաշրջանի քաղաքական և օլիգարխիկ կառույցների փոխարինումը հնարավոր է միայն Մոսկվայի հետ հարաբերությունների սրմամբ և դեպի արևմտյան լիբերալիզմ շրջադարձ կատարելով: Հայերն, իհարկե, իրավունք ունեն պահանջել վերջ տալ օլիգարխիկ կոռուպցիային և գերիշխանությանը, բայց դա պետք է իրականացվեր միայն առանց ավանդական աշխարհաքաղաքական դաշինքներին հակառակության: Դրան հակառակ Փաշինյանը իր կառավարությունը լցրել է Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող մարդկանցով:

Փաշինյանի աշխարհաքաղաքական սխալն այն էր, որ նա ցանկանում էր Հայաստանը վերածել արևմտյան ոճի լիբերալ պետության` լինելով թշնամիներով շրջապատված և հեռու գտնվելով ԵՄ-ից: Այդ անմտությունը պարզ երևաց պատերազմը սկսվելիս և դրա ընթացքում, երբ Արևմուտքը հռետորական համակրանքներ հայտնելուց բացի ոչինչ չարեց:

Ի վերջո, Արցախը պաշտպանելու անկարողության պատչառով հենց Ռուսաստանը միջամտեց: Եվ դա այն դեպքում, երբ Փաշինյանը շրջված էր դեպի Արևմուտք և իր վարչակազմում կուտակում էր ռուսաֆոբական Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող անդամների»,-եռզրափակել է հեղինակը:

Սկզբնաղբյուր՝ Tert.am

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris