Երևան, 10.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախում Հայաստանի անհաջողությունը պայմանավորված էր Փաշինյանի ռազմական և աշխարհաքաղաքական անկարողությամբ. Greek City Times

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Հունական Greek City Times պարբերականն անդրադարձել է արցախյան վերջին պատերազմին և նշել, որ Արցախում Հայաստանի անհաջողության հիմնական պատճառը Նիկոլ Փաշինյանի ռազմական և աշխարհաքաղաքական անկարողությունն է:

Հոդվածագիր Փոլ Անտոնոպուլոսը մասնավորապես նշում է, որ Նիկոլ Փաշինյանը հայերի և ադրբեջանցիների պայքարն անվանել էր «գոյության կռիվ»: Այնուամենայնիվ, Երևանն այդպես էլ իր ամբողջ ուժերով չի մասնակցել մարտական գործողություններին: Դրա մասին են վկայում գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի լիարժեք վկայությունները, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանը շատ քիչ ջանքեր է ներդրել «գոյության կռվում»:

«Մոբիլիզացիան մինչև կամավորական ջոկատների մակարդակ իջեցնելու պատճառով շուրջ 200 000 ակտիվ պահեստազորայիններ այդպես էլ չեն մասնակցել պատերազմին: Փաստացիորեն, չնայած նրան, որ կառավարությունն ու զինվորականները հայկական սփյուռքին կոչ էին անում կռվել Ղարաբաղում, համենայն դեպս, Հունաստանում պարզ է դարձել, որ կամավորներին ցուցակագրել են և նրանց օգնությանը կդիմեն միայն ըստ իրավիճակի պահանջի: Փաշինյանը պաշտպանում էր խիստ վիճահարույց հրադադարի անհրաժեշտությունը ՝ պնդելով, որ Արցախը չունի բավարար ուժեր՝ ադրբեջանական զինուժի դեմ պաշտպանվելու համար, բայց Հայաստանը նույնիսկ մոտ չի եղել առկա բոլոր ռեսուրսներն օգտագործելուն:

Հարց է առաջանում, թե ինչու պետք է Երևանն անհանգստանար Հունաստանի համար պոտենցիալ դիվանագիտական խնդիրներ առաջացնելով, երբ Արցախը լքվել էր Արևմուտքի կողմից, երբ Հայաստանը պետք է օգտագործեր օգնության ցանկացած առաջարկ՝ հաշվի առնելով նաև այն, որ Թուրքիան ակտիվորեն օգնում էր Ադրբեջանին: Դրա փոխարեն կամավորներին տեղափոխել էին սպասման ռեժիմ, «Իսկանդերները» շատ քիչ էին օգտագործվում, իսկ ՀՕՊ համակարգերը գրեթե չեն մասնակցել պատերազմին»,-գրում է հեղինակը:

Վերջինս այն կարծիքին է, որ չնայած Փաշինյանի և նրա վարչակազմի բոլոր ռազմական սխալներին՝ ամենամեծ սխալը Հայաստանը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կողմ թեքելու նրա փորձն էր: Փաշինյանը իշխանության է եկել այսպես կոչված «թավշյա հեղափոխության» շնորհիվ` 2018 թվականին:

«Իշխանության գալով նրանք հույս ունեին, որ խորհրդային դարաշրջանի օլիգարխիկ իշխանությունն ու կոռուպցիան կվերանան: Սակայն, ինչպես հաճախ է պատահում հետվարշավյան դաշինքի երկրներում, պարզ է դառնում, որ կոմունիստական դարաշրջանի քաղաքական և օլիգարխիկ կառույցների փոխարինումը հնարավոր է միայն Մոսկվայի հետ հարաբերությունների սրմամբ և դեպի արևմտյան լիբերալիզմ շրջադարձ կատարելով: Հայերն, իհարկե, իրավունք ունեն պահանջել վերջ տալ օլիգարխիկ կոռուպցիային և գերիշխանությանը, բայց դա պետք է իրականացվեր միայն առանց ավանդական աշխարհաքաղաքական դաշինքներին հակառակության: Դրան հակառակ Փաշինյանը իր կառավարությունը լցրել է Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող մարդկանցով:

Փաշինյանի աշխարհաքաղաքական սխալն այն էր, որ նա ցանկանում էր Հայաստանը վերածել արևմտյան ոճի լիբերալ պետության` լինելով թշնամիներով շրջապատված և հեռու գտնվելով ԵՄ-ից: Այդ անմտությունը պարզ երևաց պատերազմը սկսվելիս և դրա ընթացքում, երբ Արևմուտքը հռետորական համակրանքներ հայտնելուց բացի ոչինչ չարեց:

Ի վերջո, Արցախը պաշտպանելու անկարողության պատչառով հենց Ռուսաստանը միջամտեց: Եվ դա այն դեպքում, երբ Փաշինյանը շրջված էր դեպի Արևմուտք և իր վարչակազմում կուտակում էր ռուսաֆոբական Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող անդամների»,-եռզրափակել է հեղինակը:

Սկզբնաղբյուր՝ Tert.am

Ինչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՀորոսկոպի 3 նշան, ովքեր կամուսնալուծվեն աշնանըԳելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Ներկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանԼեհաստանը SMS-ով կզգուշացնի քաղաքացիներին՝ կործանիչների օդ բարձրանալու մասին Փաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Պենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջը ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի գոլֆ-ակումբի մոտ կալանել են երկու ինքնաթիռ «Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը Երբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված2 բրոնզ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածք Ֆիլիպիններում մուսսոնի և արևադարձային ցիկլոնների պատճառով զnhվել է 13 մարդ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան Որտե՞ղ են հայերը կորցնում ամենաշատ գումարը․ 5 սխալ, որոնք անում են շատերըԱԺ-ն ընդունեց Էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը. Ռուբեն Ռուբինյան Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ինձ հետ կապ չի հաստատվել․ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Բաքու կանանց այցի կազմակերպման մասին Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան Որ դեղերը չի կարելի խմել նույն օրը․ վտանգավոր սխալներ, որոնք կարող են անգամ մահ առաջացնել Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանում Պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ուժը հաղթահարելով ընտրական շեմը` չի անցել խորհրդարան. Ցոլակ ԱկոպյանՆար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ընդդիմությունը ԱԺ ամբիոնում պետք է ունենա բարձր պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ. Աննա ԿոստանյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Ուկրաինացի փախստականների վերաբերյալ ԵՄ որոշումները կնպաստեն հակամարտության ձգձգմանը. ՌԴ Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ջրի խնդիրը մոտենում է․ ինչ կարող է սպասվել Հայաստանին առաջիկա տարիներինՄոսկվան այս փուլում հավատարիմ է մնում Անքորիջի պայմանավորվածություններին. Գալուզին Կոտայքի մարզում` Եղվարդի կամրջի մոտ, բшխվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 2410»-ը․ 3 վիրավnրներից 2-ն անչափահասներ են Մեքքայի համաձայնագիրն ապացուցում է, որ տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբացության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքը Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասին Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Նիժնեկամսկի վրա. կան զոհեր Վթարային ջրանջատումներ․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 10-ին Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացիներ են մոլորվել Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավտովթար՝ Արարատի մարզում․ ճակատ ճակատի բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն 25 տարեկանում կյանքին անժամանակ հրաժեշտ տվեց Տիգրան Գրիգորյանը