Մակրոնի հայտարարած մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը հասել է Երևան (լուսանկարներ)
PHOTOԵրևան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից հայտարարված մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը:
«Երևան ժամանեց Ֆրանսիայի նախագահի կողմից հայտարարված մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։ Ֆրանսիայի ԱԳՆ-ի ճգնաժամային կենտրոնի կողմից վարձակալված այս ինքնաթիռը բերեց բժշկական սարքավորումներ և դեղեր Հայաստանի առողջապահական համակարգի կարողությունները ուժեղացնելու նպատակով, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղի տեղահանված անձանց համար»,- գրել է Լաքոթը:
Մարդասիրական օգնություն տեղափոխող հաջորդ ինքնաթիռը Ֆրանսիայից Հայաստան կժամանի նոյեմբերի 27-ին։










1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity
4
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
5
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield



