Մակրոնի հայտարարած մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը հասել է Երևան (լուսանկարներ)
ՖՈՏՈԵրևան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից հայտարարված մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը:
«Երևան ժամանեց Ֆրանսիայի նախագահի կողմից հայտարարված մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։ Ֆրանսիայի ԱԳՆ-ի ճգնաժամային կենտրոնի կողմից վարձակալված այս ինքնաթիռը բերեց բժշկական սարքավորումներ և դեղեր Հայաստանի առողջապահական համակարգի կարողությունները ուժեղացնելու նպատակով, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղի տեղահանված անձանց համար»,- գրել է Լաքոթը:
Մարդասիրական օգնություն տեղափոխող հաջորդ ինքնաթիռը Ֆրանսիայից Հայաստան կժամանի նոյեմբերի 27-ին։










1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



