ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ ռազմագերուն
SOCIETYԿարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 3-ին այցելել են հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանին: Այս մասին ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանն ասել է «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում: «Այցի ժամանակ ռազմագերուն փոխանցվել են նորություններ իր ընտանիքից, ինչպես նաև իր մասին նա որոշակի տեղեկություններ է փոխանցել իր ընտանիքի անդամներին»,- նշել է Էթերի Մուսայելյանը։
«Համաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն բանտարկյալներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և վերաբերմունքի դիտարկում անցկացնի և կապ ապահովի բանտարկյալների և նրա հարազատների միջև»,-նշել է Էթերի Մուսայելյանը։
Արսեն Բաղդասարյանը գերեվարվել է 2014թ. դեկտեմբերի 26-ին։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



