ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ ռազմագերուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 3-ին այցելել են հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանին: Այս մասին ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանն ասել է «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում: «Այցի ժամանակ ռազմագերուն փոխանցվել են նորություններ իր ընտանիքից, ինչպես նաև իր մասին նա որոշակի տեղեկություններ է փոխանցել իր ընտանիքի անդամներին»,- նշել է Էթերի Մուսայելյանը։
«Համաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն բանտարկյալներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և վերաբերմունքի դիտարկում անցկացնի և կապ ապահովի բանտարկյալների և նրա հարազատների միջև»,-նշել է Էթերի Մուսայելյանը։
Արսեն Բաղդասարյանը գերեվարվել է 2014թ. դեկտեմբերի 26-ին։
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



