Ռուսաստանը միայն միջնորդի դեր խաղաց․ Պուտինը պարզաբանել է Ռուսաստանի դերը խաղաղության համաձայնագիրը կնքելու մեջ
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է այն դերի մասին, որը Ռուսաստանը խաղացել է Ղարաբաղում խաղաղության համաձայնագիրը կնքելու մեջ:
«Ռուսաստանը միայն միջնորդի դեր խաղաց և ստանձնեց այդ փաստաթղթով ստանձնած պարտավորությունները կողմերի խաղաղ տարանջատումն իրականացնելու համար: Դա այն է, ինչ մենք հիմա անում ենք», – ասել է երկրի նախագահը “Россия 1” հեռուստաալիքի եթերում:
Ըստ նրա, պայմանագրի հեղինակներն են Մոսկվան, Բաքուն և Երևանը: Ռուսաստանի ղեկավարը նաև շեշտեց, որ հայտարարության տեքստը կազմվել է իր կողմից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:
«Դա այլ կերպ անհնար էր, քանի որ, ըստ էության, դա պայմանավորվածություն էր երկու կողմերի միջև», – նշել է Ռուսաստանի նախագահը:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



