Ռուսաստանը միայն միջնորդի դեր խաղաց․ Պուտինը պարզաբանել է Ռուսաստանի դերը խաղաղության համաձայնագիրը կնքելու մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է այն դերի մասին, որը Ռուսաստանը խաղացել է Ղարաբաղում խաղաղության համաձայնագիրը կնքելու մեջ:
«Ռուսաստանը միայն միջնորդի դեր խաղաց և ստանձնեց այդ փաստաթղթով ստանձնած պարտավորությունները կողմերի խաղաղ տարանջատումն իրականացնելու համար: Դա այն է, ինչ մենք հիմա անում ենք», – ասել է երկրի նախագահը “Россия 1” հեռուստաալիքի եթերում:
Ըստ նրա, պայմանագրի հեղինակներն են Մոսկվան, Բաքուն և Երևանը: Ռուսաստանի ղեկավարը նաև շեշտեց, որ հայտարարության տեքստը կազմվել է իր կողմից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:
«Դա այլ կերպ անհնար էր, քանի որ, ըստ էության, դա պայմանավորվածություն էր երկու կողմերի միջև», – նշել է Ռուսաստանի նախագահը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



