Թուրքիայում պաշտոնապես ուժի մեջ է մտել Ադրբեջան զորք ուղարկելու օրինագիծը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի կառավարության պաշտոնաթերթ համարվող Resmi Gezete–ում հրապարակվել է Ադրբեջան զորք ուղարկելու մասին խորհրդարանում ընդունված օրինագիծը։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ օրինագիծն ուժի մեջ է մտել եւ ըստ Թուրքիայի Սահմանադրության 92–րդ հոդվածի, այն ուժի մեջ կլինի մինչեւ մեկ տարի ժամկետով՝ հետագայում երկարացնելու հնարավորությունով։
Նշենք, որ այս տարվա հուլիսին Ադրբեջանի կողմից Տավուշում սանձազերծած ագրեսիայից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե Ադրբեջանի կողմից օգնության դիմելու դեպքում իրենք մի վայրկյան չեն վարանի եւ համապատասխան օրինագիծ կընդունեն, որը թույլ կտա Ադրբեջան զորք ուղարկել հիմնված երկկողմ համաձայնագրերի վրա։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



