Թուրքիայում պաշտոնապես ուժի մեջ է մտել Ադրբեջան զորք ուղարկելու օրինագիծը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի կառավարության պաշտոնաթերթ համարվող Resmi Gezete–ում հրապարակվել է Ադրբեջան զորք ուղարկելու մասին խորհրդարանում ընդունված օրինագիծը։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ օրինագիծն ուժի մեջ է մտել եւ ըստ Թուրքիայի Սահմանադրության 92–րդ հոդվածի, այն ուժի մեջ կլինի մինչեւ մեկ տարի ժամկետով՝ հետագայում երկարացնելու հնարավորությունով։
Նշենք, որ այս տարվա հուլիսին Ադրբեջանի կողմից Տավուշում սանձազերծած ագրեսիայից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե Ադրբեջանի կողմից օգնության դիմելու դեպքում իրենք մի վայրկյան չեն վարանի եւ համապատասխան օրինագիծ կընդունեն, որը թույլ կտա Ադրբեջան զորք ուղարկել հիմնված երկկողմ համաձայնագրերի վրա։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



