Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ պետբյուջե մուտքագրված հարկային եկամուտները և պետական տուրքերն աճել են 0.3 տոկոսով

ECONOMICS

Այս տարվա հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջեի շուրջ  940.9 մլրդ դրամ կազմած եկամուտների 93.6 տոկոսը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 5.9 տոկոսը` այլ եկամուտների, 0.5 տոկոսը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

2015 թվականի հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 880.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են տարեկան ծրագրի 76.3 տոկոսը: Դրանք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանք աճել են 0.3 տոկոսով կամ շուրջ 2.9 մլրդ դրամով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ազգային ֆինանսների նախարարությունից, 2015 թվականի հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 39.9 տոկոսն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է 351.7 մլրդ դրամ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4.9 տոկոսով կամ շուրջ 18 մլրդ դրամով): ԱԱՀ-ի մուտքերից 160.2 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից (նվազումը` 29.2 տոկոս կամ 66 մլրդ դրամ), 191.5 մլրդ դրամը` ապրանքների և ծառայությունների ներքին շրջանառությունից (աճը` 33.5 տոկոս կամ 48 մլրդ դրամ):

Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 4.5 տոկոսն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին՝ կազմելով շուրջ 39.8 մլրդ դրամ (նվազումը` 0.1 տոկոս կամ 31.2 մլն դրամ): Ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 24.5 մլրդ դրամ (նվազումը` 2.5 տոկոս), հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` 15.3 մլրդ դրամ (աճը` 4.1 տոկոս):

Այս տարվա հունվար-հոկտեմբերին  ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 9.9 տոկոսը ձևավորվել է շահութահարկի հաշվին` կազմելով 86.8 մլրդ դրամ (նվազումը`7.9 տոկոս կամ 7.4 մլրդ դրամ), իսկ 5.9 տոկոսը` մաքսատուրքի մուտքերի հաշվին` կազմելով 51.7 մլրդ դրամ (աճը` 23.6 տոկոս կամ 9.9 մլրդ դրամ), որից 14.9 մլրդ դրամը կազմում է 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության արդյունքում ՀՀ ստացած զուտ մուտքը:

2015 թվականի առաջին տասն ամսիներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 26.4 մլրդ դրամ պետական տուրքեր` 81.5 տոկոսով ապահովելով տարեկան ծրագրի կատարումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերը նվազել են 5.5 տոկոսով կամ 1.5 մլրդ դրամով, իսկ ստացված 2.6 մլրդ դրամ հաստատագրված վճարները` 41.7 տոկոսով կամ 1.8 մլրդ դրամով:

ՀՀ պետական բյուջե մուտքագրված շուրջ 26.2 մլրդ դրամ բնապահպանական և բնօգտագործման վճարները կազմել են հարկերի և տուրքերի 3 տոկոսը (աճը` 14.5 տոկոս կամ 3.3 մլրդ դրամ):

Այս տարվա հունվար-հոկտեմբերին 252.3 մլրդ դրամ են կազմել եկամտային հարկից ստացված մուտքերը` ապահովելով պետական բյուջեի հարկերի և տուրքերի 28.6 տոկոսը և 7.6 տոկոսով կամ 17.8 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Իսկ  մուտքագրված 9.9 մլրդ դրամ շրջանառության հարկը կազմել է հարկերի և տուրքերի 1.1 տոկոսը և 26.9 տոկոսով կամ 3.6 մլրդ դրամով զիջել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշին:

Հաշվետու ժամանակահատվածում շուրջ 8.6 մլրդ դրամ են կազմել նպատակային սոցիալական վճարները, որոնք սահմանվել են 2014 թվականի հուլիսի 1-ից` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության համաձայն.  նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նպատակային սոցիալական վճարների գծով մուտքերը կազմել էին 1.8 մլրդ դրամ:

2015 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 24.9 մլրդ դրամի այլ հարկեր` կազմելով հարկերի և տուրքերի 2.8 տոկոսը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանք նվազել են 8.9 տոկոսով կամ 2.4 մլրդ դրամով:

Այս տարվա առաջին տասն ամիսներին պետբյուջե մուտքագրված 4.4 մլրդ դրամ դրամաշնորհները կազմել են տարեկան ծրագրի 38.2 տոկոսը: Դրանք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 89.9 տոկոսով կամ շուրջ 2.1 մլրդ դրամով:

2015 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են շուրջ 55.8 մլրդ դրամ, որից 26.2 մլրդ դրամը` ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտներն են: Այլ եկամուտների գծով արձանագրվել է տարեկան ծրագրի 88.8% կատարողական: 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտներն աճել են 7.4 տոկոսով կամ 3.8 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված պետության կողմից ռեզիդենտներին տրված վարկերի օգտագործման դիմաց ստացված տոկոսավճարների աճով:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 16.3 մլն դրամ՝ 12.5 տոկոսով զիջելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալությունից մուտքագրվել է 554.4 մլն դրամ՝ 99.2 տոկոսով ապահովելով տարեկան ծրագիրը և 22.2 տոկոսով զիջելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին: 8.7 մլրդ դրամ է ստացվել բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից՝ ապահովելով տարեկան ծրագրված մուտքերի 93.4 տոկոսը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 16.8 տոկոսով կամ 1.3 մլրդ դրամով՝ պայմանավորված 2015 թվականի ընթացքում թողարկված եվրպարտատոմսերից ստացված միջոցների ավանդադրմամբ և տոկոսադրույքների բարձրացմամբ: Իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումներից հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ստացվել են 850 մլն դրամ շահաբաժիններ՝ կազմելով տարեկան ծրագրի 95.9 տոկոսը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 3.4 տոկոսով:

Ավելի քան 12.4 մլրդ դրամ է ստացվել պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց, որոնք 94.8 տոկոսով ապահովել են տարեկան ծրագրային ցուցանիշը և 2.6 անգամ կամ շուրջ 7.6 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Մասնավորապես` ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարները կազմել են 12.3 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 94.9 տոկոսը: Ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարները կազմել են 134 մլն դրամ՝ 80.9 տոկոսով ապահովելով տարեկան ծրագրի կատարումը:

Իրավախախտումների համար գործադիր և դատական մարմինների կողմից կիրառվող պտժամիջոցներից 2015 թվականի հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 11.8 մլրդ դրամ` ապահովելով տարեկան ծրագրային ցուցանիշի 86.9 տոկոսը և 5.7 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 19.5 մլրդ դրամ է ստացվել ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից` 84.3 տոկոսով ապահովելով տարեկան ծրագրային ցուցանիշը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 8.4 տոկոսով կամ 1.5 մլրդ դրամով:

 

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders