Երևան, 14.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ պետբյուջե մուտքագրված հարկային եկամուտները և պետական տուրքերն աճել են 0.3 տոկոսով

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Այս տարվա հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջեի շուրջ  940.9 մլրդ դրամ կազմած եկամուտների 93.6 տոկոսը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 5.9 տոկոսը` այլ եկամուտների, 0.5 տոկոսը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

2015 թվականի հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 880.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են տարեկան ծրագրի 76.3 տոկոսը: Դրանք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանք աճել են 0.3 տոկոսով կամ շուրջ 2.9 մլրդ դրամով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ազգային ֆինանսների նախարարությունից, 2015 թվականի հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 39.9 տոկոսն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է 351.7 մլրդ դրամ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4.9 տոկոսով կամ շուրջ 18 մլրդ դրամով): ԱԱՀ-ի մուտքերից 160.2 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից (նվազումը` 29.2 տոկոս կամ 66 մլրդ դրամ), 191.5 մլրդ դրամը` ապրանքների և ծառայությունների ներքին շրջանառությունից (աճը` 33.5 տոկոս կամ 48 մլրդ դրամ):

Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 4.5 տոկոսն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին՝ կազմելով շուրջ 39.8 մլրդ դրամ (նվազումը` 0.1 տոկոս կամ 31.2 մլն դրամ): Ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 24.5 մլրդ դրամ (նվազումը` 2.5 տոկոս), հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` 15.3 մլրդ դրամ (աճը` 4.1 տոկոս):

Այս տարվա հունվար-հոկտեմբերին  ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 9.9 տոկոսը ձևավորվել է շահութահարկի հաշվին` կազմելով 86.8 մլրդ դրամ (նվազումը`7.9 տոկոս կամ 7.4 մլրդ դրամ), իսկ 5.9 տոկոսը` մաքսատուրքի մուտքերի հաշվին` կազմելով 51.7 մլրդ դրամ (աճը` 23.6 տոկոս կամ 9.9 մլրդ դրամ), որից 14.9 մլրդ դրամը կազմում է 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության արդյունքում ՀՀ ստացած զուտ մուտքը:

2015 թվականի առաջին տասն ամսիներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 26.4 մլրդ դրամ պետական տուրքեր` 81.5 տոկոսով ապահովելով տարեկան ծրագրի կատարումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերը նվազել են 5.5 տոկոսով կամ 1.5 մլրդ դրամով, իսկ ստացված 2.6 մլրդ դրամ հաստատագրված վճարները` 41.7 տոկոսով կամ 1.8 մլրդ դրամով:

ՀՀ պետական բյուջե մուտքագրված շուրջ 26.2 մլրդ դրամ բնապահպանական և բնօգտագործման վճարները կազմել են հարկերի և տուրքերի 3 տոկոսը (աճը` 14.5 տոկոս կամ 3.3 մլրդ դրամ):

Այս տարվա հունվար-հոկտեմբերին 252.3 մլրդ դրամ են կազմել եկամտային հարկից ստացված մուտքերը` ապահովելով պետական բյուջեի հարկերի և տուրքերի 28.6 տոկոսը և 7.6 տոկոսով կամ 17.8 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Իսկ  մուտքագրված 9.9 մլրդ դրամ շրջանառության հարկը կազմել է հարկերի և տուրքերի 1.1 տոկոսը և 26.9 տոկոսով կամ 3.6 մլրդ դրամով զիջել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշին:

Հաշվետու ժամանակահատվածում շուրջ 8.6 մլրդ դրամ են կազմել նպատակային սոցիալական վճարները, որոնք սահմանվել են 2014 թվականի հուլիսի 1-ից` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության համաձայն.  նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նպատակային սոցիալական վճարների գծով մուտքերը կազմել էին 1.8 մլրդ դրամ:

2015 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 24.9 մլրդ դրամի այլ հարկեր` կազմելով հարկերի և տուրքերի 2.8 տոկոսը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանք նվազել են 8.9 տոկոսով կամ 2.4 մլրդ դրամով:

Այս տարվա առաջին տասն ամիսներին պետբյուջե մուտքագրված 4.4 մլրդ դրամ դրամաշնորհները կազմել են տարեկան ծրագրի 38.2 տոկոսը: Դրանք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 89.9 տոկոսով կամ շուրջ 2.1 մլրդ դրամով:

2015 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են շուրջ 55.8 մլրդ դրամ, որից 26.2 մլրդ դրամը` ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտներն են: Այլ եկամուտների գծով արձանագրվել է տարեկան ծրագրի 88.8% կատարողական: 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտներն աճել են 7.4 տոկոսով կամ 3.8 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված պետության կողմից ռեզիդենտներին տրված վարկերի օգտագործման դիմաց ստացված տոկոսավճարների աճով:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 16.3 մլն դրամ՝ 12.5 տոկոսով զիջելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալությունից մուտքագրվել է 554.4 մլն դրամ՝ 99.2 տոկոսով ապահովելով տարեկան ծրագիրը և 22.2 տոկոսով զիջելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին: 8.7 մլրդ դրամ է ստացվել բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից՝ ապահովելով տարեկան ծրագրված մուտքերի 93.4 տոկոսը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 16.8 տոկոսով կամ 1.3 մլրդ դրամով՝ պայմանավորված 2015 թվականի ընթացքում թողարկված եվրպարտատոմսերից ստացված միջոցների ավանդադրմամբ և տոկոսադրույքների բարձրացմամբ: Իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումներից հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ստացվել են 850 մլն դրամ շահաբաժիններ՝ կազմելով տարեկան ծրագրի 95.9 տոկոսը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 3.4 տոկոսով:

Ավելի քան 12.4 մլրդ դրամ է ստացվել պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց, որոնք 94.8 տոկոսով ապահովել են տարեկան ծրագրային ցուցանիշը և 2.6 անգամ կամ շուրջ 7.6 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Մասնավորապես` ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարները կազմել են 12.3 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 94.9 տոկոսը: Ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարները կազմել են 134 մլն դրամ՝ 80.9 տոկոսով ապահովելով տարեկան ծրագրի կատարումը:

Իրավախախտումների համար գործադիր և դատական մարմինների կողմից կիրառվող պտժամիջոցներից 2015 թվականի հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 11.8 մլրդ դրամ` ապահովելով տարեկան ծրագրային ցուցանիշի 86.9 տոկոսը և 5.7 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 19.5 մլրդ դրամ է ստացվել ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից` 84.3 տոկոսով ապահովելով տարեկան ծրագրային ցուցանիշը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 8.4 տոկոսով կամ 1.5 մլրդ դրամով:

 

Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Բնակարաններից մեկում հայտնաբերվել է դանակահարված տղամարդու դիակ96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ունենալ. Արմեն Գևորգյան1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա ԱլավերդյանԱրդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևումՀայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտըԴավիթ Ղազինյանը առաջադրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՀայաստանում օտարերկրյա ներդրումները շատ ե՞ն. եթե շատ չեն, ի՞նչու շատ չեն. Արամ Վարդևանյան Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Երևանի ևս 2 փողոցում գորգի տեսքով հետիոտնային անցումներ կլինեն․ ի՞նչ է հայտնի Պուտինը պատրաստ է ընդունել ԱՄՆ բանագնացներին․ Լավրով Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Թրամփը նոր հրաման է տվելՊայքար՝ անցյալի համար․ Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլիի կառավարման տարիների խորհրդանիշ «Ռիկեի կուժերը» ԱՄՆ-ն մտադիր է տնտեսական մեկուսացման «չտեսնված» միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ․ ԱՄՆ ֆիննախ Ֆրանսիայում օգոստոսի 13-ը դարձել է ամենաշոգ օրերից մեկը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում Լավրով․ Մոսկվան ԱՄՆ-ին հարցեր է ուղղել Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու վերաբերյալ Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses1 զոհ, 6 վիրավոր՝ Բրյանսկին հասցված հարվածի հետևանքով Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից Կահիրեի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյnւն. կան զnhեր և վիրավnրներ Մեր երկրում քաղաքական հայացքների, խոսքի համար հետապնդումը վառ օրինակ է ապագա սերունդի համար. Արման ԱբովյանՔրոջ նախկին ընկերոջ հետ վիճաբանությունն ավարտվել է 14-ամյա աղջկա մահվամբՁեր արդարացումները չի հետաքրքրում դաստիարակին, ով օրական 30 երեխայի տակդիր է փոխում. Յոլյան Երկրաշարժ է տեղի ունեցելԱպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Սայլը տեղից կարող է շարժվել և համաժողովրդական մոբիլիզացիա տեղի ունենա. ապատիա, թե զայրույթ Կուզենայի լսել ձեր գնահատականը երկրի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակի մասին. Հ. Մնացականյան Պուտինը պատրաստ է հերթական անգամ ընդունել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին. Լավրով 2026 թ. սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը կփոխվի․ մանրամասներԱլիևը կրկին խոսում է «միջանցքից»․ Հայաստանի էներգետիկ կախվածության նոր վտանգը ԱՄՆ-ը և Իսրայելը բարբարnսական մեթոդներով փորձում են զրկել Իրանին խաղաղ նպատակներով միջnւկային էներգիայի օգտագործման անօտարելի իրավունքից. Թաիլանդում Իրանի դեսպան Մարիաննա Ղահրամանյանը հիշեցրեց՝ ինչպես էր Թունյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին գովազդում Կասեցվել է «Ա․Ա․ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ արձանագրվել է 1․570 լիտրի թերլիցքավորում Ընդդիմության և իշխանության մասին «բախումն» էլ իր արդյունքը պետք է տա գործնականում. Աննա ԿոստանյանՄեծամորի լքված շինություններից մեկում տղամարդու մարմին են գտել Պարո՛ն Թունյան, ինչո՞ւ Ձեր կառավարման ժամանակ ՀՀ տնտեսությունն ամենամեծ կախման մեջ հայտնվեց ՌԴ-ից. Հայկ Ֆարմանյան Հորմուզի նեղուցը չի բացվի, մինչև ԱՄՆ-ն չդադարեցնի պատերազմն ու շրջափակումը․ Ռեզայի Սախալինի գետում 10-ամյա տղայի դիակ են գտելԱՄԷ-ն հայտարարել է, որ Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է ADNOC ընկերության երկու նավի վրա Եթե ապօրինաբար խլվում է մասնավոր սեփականությունը, բացասաբար է ազդում օտարերկրյա ներդրումների վրա Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Մոսկվայում կրшկ են բացել էլիտար ռեստորանի ադրբեջանցի սեփականատիրոջ մեքենայի վրա