Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Վարձկանները ցուցմունք են տվել, որ խմբի մյուս անդամներին «վախի դեմ դեղահաբեր» են տվել. ԱԱԾ

SOCIETY

Հայաստանի Հանրապետությունում կալանավորված Սիրիայի Հանրապետության երկու քաղաքացիները ցուցմունք են տվել, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողություններին մասնակցող իրենց խմբի անդամներին Ադրբեջանի զինված ուժերի զինառայողները «վախի դեմ դեղահաբեր» են տվել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետի տեղակալ Վազգեն Ավետիսյանը։

«Վարձկաններին քաջալերելու համար բացի նյութական ֆինանսավորումից, մասնակցեն ռազմական գործողություններին, նրանց որոշակի արգելված հոգեմետ նյութեր են տրամադրվում։ Երկու վարձկաններից վերցվել են համապատասխան մազի, մեզի, արյան նմուշներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Իրենք չեն խոստովանել, որ անձամբ օգտագործել են։ Սակայն ցուցմունք են տալիս՝ մենք չենք օգտագործել, բայց այն անձինք, որոնք վախի զգացում են ունեցել, իրենց ղեկավարի եւ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ասվել է, որ կան դեղահաբեր, որոնք վախի դեմ են։ Իրենք տեսել են, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը բաժանում է վարձկան անդամներին համապատասխան դեղաբեր։ Երկուսն էլ պնդում են, որ բաժանվել են այդպիսի դեղահաբեր»,- ասաց Վազգեն Ավետիսյանը։

Հարցին՝ արդյոք նրանք ընդունո՞ւմ են իրենց առաջադրված մեղադրանքը, ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանն ասաց, որ իրենց մասնակի են մեղավոր ճանաչում. «Նշում են, որ իրենք ոչ ոքի չեն սպանել։ Սակայն իրենց առաջադրված մեղադրանքներում անձի սպանության մասով մեղադրանք չկա։ Մենք առաջադրել ենք միջազգային ահաբեկչություն, վարձկաններին օգտագործելը ռազմական գործողություններում եւ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելը»։

Հարցին՝ արդյոք կալանավորված երկու վարձկանները ընդունո՞ւմ են, որ իրենք միջազգային ահաբեկչական խմբավորման անդամ են, Ռաֆայել Վարդանյանն ասաց. «Իհարկե, իրենք նշում են, որ հստակ նշված են միջազգային ահաբեկչական խմբավորումների անվանումները, հստակ նշվում է, որ տվյալ խմբավորումների ղեկավարների միջոցով առաջարկություն են ստացել, համապատասխան վարձատրության դիմաց համաձայնություն են տվել՝ հանդիսանալ տվյալ խմբավորման անդամ եւ մասնակցել ռազմական գործողությունների՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության դեմ»։

Վազգեն Ավետիսյանն էլ նշեց, որ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ, որպեսզի իրենք կարողանան կապ հաստատել իրենց հարազատների հետ եւ տեղեկացնեն իրենց գտնվելու վայրի, կարգավիճակի վերաբերյալ. «Այս պահին դեռեւս կապ չեն հաստատել՝ հարազատների մոտ հեռախոսի բացակայության պատճառով»։

Հարցին՝ արդյոք Սիրիային տեղյակ պահվե՞լ է, որ իրենց քաղաքացիները Հայաստանում ձերբակալվել են, նա ասաց. «Մենք Սիրիայի հյուպատոսարանի հետ աշխատում ենք, Արտաքին գործերի նախարարության միջոցով Սիրիային տեղյակ պահել ենք»։

Վազգեն Ավետիսյանը նշեց, որ վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ հայտնված վարձկանները կենդանի ապացույց են՝ միջազգային հանրությանը ցույց տալու, որ Արցախի դեմ կռվում են վարձկան ահաբեկիչներ. «Այս մարդկանց նկատմամբ հատուկ վերաբերմունք եւ ուշադրություն կա՝ ապահովելու նրանց անվտանգությունը եւ ձեռնարկվել են համապատասխան քայլեր՝ բացառելու նրանց նկատմամբ ՀՀ-ում դատավարական կարգավիճակ ունենալուց հետո որեւէ տեսակի միջամտություն»։

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris