Երևան, 10.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վարձկանները ցուցմունք են տվել, որ խմբի մյուս անդամներին «վախի դեմ դեղահաբեր» են տվել. ԱԱԾ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունում կալանավորված Սիրիայի Հանրապետության երկու քաղաքացիները ցուցմունք են տվել, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողություններին մասնակցող իրենց խմբի անդամներին Ադրբեջանի զինված ուժերի զինառայողները «վախի դեմ դեղահաբեր» են տվել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետի տեղակալ Վազգեն Ավետիսյանը։

«Վարձկաններին քաջալերելու համար բացի նյութական ֆինանսավորումից, մասնակցեն ռազմական գործողություններին, նրանց որոշակի արգելված հոգեմետ նյութեր են տրամադրվում։ Երկու վարձկաններից վերցվել են համապատասխան մազի, մեզի, արյան նմուշներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Իրենք չեն խոստովանել, որ անձամբ օգտագործել են։ Սակայն ցուցմունք են տալիս՝ մենք չենք օգտագործել, բայց այն անձինք, որոնք վախի զգացում են ունեցել, իրենց ղեկավարի եւ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ասվել է, որ կան դեղահաբեր, որոնք վախի դեմ են։ Իրենք տեսել են, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը բաժանում է վարձկան անդամներին համապատասխան դեղաբեր։ Երկուսն էլ պնդում են, որ բաժանվել են այդպիսի դեղահաբեր»,- ասաց Վազգեն Ավետիսյանը։

Հարցին՝ արդյոք նրանք ընդունո՞ւմ են իրենց առաջադրված մեղադրանքը, ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանն ասաց, որ իրենց մասնակի են մեղավոր ճանաչում. «Նշում են, որ իրենք ոչ ոքի չեն սպանել։ Սակայն իրենց առաջադրված մեղադրանքներում անձի սպանության մասով մեղադրանք չկա։ Մենք առաջադրել ենք միջազգային ահաբեկչություն, վարձկաններին օգտագործելը ռազմական գործողություններում եւ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելը»։

Հարցին՝ արդյոք կալանավորված երկու վարձկանները ընդունո՞ւմ են, որ իրենք միջազգային ահաբեկչական խմբավորման անդամ են, Ռաֆայել Վարդանյանն ասաց. «Իհարկե, իրենք նշում են, որ հստակ նշված են միջազգային ահաբեկչական խմբավորումների անվանումները, հստակ նշվում է, որ տվյալ խմբավորումների ղեկավարների միջոցով առաջարկություն են ստացել, համապատասխան վարձատրության դիմաց համաձայնություն են տվել՝ հանդիսանալ տվյալ խմբավորման անդամ եւ մասնակցել ռազմական գործողությունների՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության դեմ»։

Վազգեն Ավետիսյանն էլ նշեց, որ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ, որպեսզի իրենք կարողանան կապ հաստատել իրենց հարազատների հետ եւ տեղեկացնեն իրենց գտնվելու վայրի, կարգավիճակի վերաբերյալ. «Այս պահին դեռեւս կապ չեն հաստատել՝ հարազատների մոտ հեռախոսի բացակայության պատճառով»։

Հարցին՝ արդյոք Սիրիային տեղյակ պահվե՞լ է, որ իրենց քաղաքացիները Հայաստանում ձերբակալվել են, նա ասաց. «Մենք Սիրիայի հյուպատոսարանի հետ աշխատում ենք, Արտաքին գործերի նախարարության միջոցով Սիրիային տեղյակ պահել ենք»։

Վազգեն Ավետիսյանը նշեց, որ վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ հայտնված վարձկանները կենդանի ապացույց են՝ միջազգային հանրությանը ցույց տալու, որ Արցախի դեմ կռվում են վարձկան ահաբեկիչներ. «Այս մարդկանց նկատմամբ հատուկ վերաբերմունք եւ ուշադրություն կա՝ ապահովելու նրանց անվտանգությունը եւ ձեռնարկվել են համապատասխան քայլեր՝ բացառելու նրանց նկատմամբ ՀՀ-ում դատավարական կարգավիճակ ունենալուց հետո որեւէ տեսակի միջամտություն»։

Մարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱմռան ավարտին մնացել է 21 օր․ այլևս մի´ հետաձգեք ամառըԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՀորոսկոպի 3 նշան, ովքեր կամուսնալուծվեն աշնանըԳելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Ներկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանԼեհաստանը SMS-ով կզգուշացնի քաղաքացիներին՝ կործանիչների օդ բարձրանալու մասին Փաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Պենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջը ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի գոլֆ-ակումբի մոտ կալանել են երկու ինքնաթիռ «Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը Երբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված2 բրոնզ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածք Ֆիլիպիններում մուսսոնի և արևադարձային ցիկլոնների պատճառով զnhվել է 13 մարդ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան Որտե՞ղ են հայերը կորցնում ամենաշատ գումարը․ 5 սխալ, որոնք անում են շատերըԱԺ-ն ընդունեց Էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը. Ռուբեն Ռուբինյան Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ինձ հետ կապ չի հաստատվել․ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Բաքու կանանց այցի կազմակերպման մասին Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան Որ դեղերը չի կարելի խմել նույն օրը․ վտանգավոր սխալներ, որոնք կարող են անգամ մահ առաջացնել Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանում Պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ուժը հաղթահարելով ընտրական շեմը` չի անցել խորհրդարան. Ցոլակ ԱկոպյանՆար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ընդդիմությունը ԱԺ ամբիոնում պետք է ունենա բարձր պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ. Աննա ԿոստանյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Ուկրաինացի փախստականների վերաբերյալ ԵՄ որոշումները կնպաստեն հակամարտության ձգձգմանը. ՌԴ